«Երևանում «սեփականաշնորհված մայթի» վրա շինթույլտվություն են տալիս ու ժողովրդի առաջ ճաղավանդակներ շարում»․ Էդուարդ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ ու տեսանյութ է ներկայացրել և գրել․ «Եթե նորմալ երկրներում մայթերի սեփականաշնորհաման թուլտվություն տվողներն են հայտնվում ճաղավանդակների հետևում, ապա մերօրյա Երևանում ոչ միայն «սեփականաշնորհված մայթի» վրա շինթույլտվություն են տալիս, այլ մի հատ էլ ժողովրդի առաջ ճաղավանդակներ շարում»։