▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս տարի նույնպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամանորյա ուղերձը չի հեռարձակելու  Հանրայինով 

Այս տարի նույպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամանորյա ուղերձը չի հեռարձակելու  Հանրայինով 

Հարկ ենք համարում նշել, որ ուղերձի հեռարձակման առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հանրային հ/ը միջև որևէ քննարկում տեղի չի ունեցել։ 

Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ և աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները։

Հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։ 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը մեզ հասանելի լրատվամիջոցներով կհեռարձակվի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն երկրորդ տարին Ամենայն Հայոց Վեհափառի ամանորյա ուղերձի հեռարձակման համար արհեստական խոչընդոտներ ստեղծելն ուղիղ կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների և Հայաստանին Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների հետ։

Սա ավելին է քան անձնական վրեժխնդրությունը կամ պարզ արհամարհանք ու պայքարը բոլոր հայկական կառույցների դեմ։

Այս դրվագը վկայությունն է նրա, որ Ադրբեջանի (նաև Թուրքիայի, ինչպես եղավ Նեմեսիսի արձանի տեղադրման դեպքում) հետ ձեռք են բերվում և արդեն իսկ կյանքի են կոչվում Հայաստանի ներքին գործերին ուղղակի միջամտություն թույլատրող պայմանավորվածություններ։

Մասնավորապես՝ Ադրբեջանը պահանջում է որևէ կերպ պետական մակարդակով չանդրադառնալ արցախահայերի հավաքական իրավունքների պաշտպանությանը և Արցախ վերադարձի իրավունքին՝ ուղղակի սպառանալով դա ընդունել որպես արդեն իսկ պայմանավորված կետերից շեղում։

Կանխատեսելի է, որ ինչպես բոլոր ուղերձներում, այնպես էլ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին։ Ուստի փաշինյանական վարչախմբին պետք է ամեն կերպ ապացուցել Ալիևին, որ դա պետական քաղաքականության հետ կապ չունի։ Առաջին հերթին հենց այս պատճառով էլ արվում է այս ամենը։

Ընդհանրապես կարևոր է հասկանալ, որ մեր կյանքում հանդիպող շատ երևույթներ, որոնք առաջին հայացքից տարօրինակ են և չունեն որևէ տրամաբանական բացատրություն, պայմանավորված են հենց այս բանակցություններով և Ալիևի առաջ ստանձնած Փաշինյանի պարտավորություններով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին