Միլանի «Ինտերը» սոց.ցանցերում տեսանյութ է տեղադրել և շնորհավորել իրենց երկրպագուներին Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ։
«Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- այսպես է ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը մայրենի լեզվով շնորհավորել իր երկրպագուներին տոնի կապակցությամբ։ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայերեն շնորհավորել է երկրպագուներին:
Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։