«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում տեղի ունեցած փրայմերիզից (Ներկուսակցական ընտրություններ) հետո ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել. անգամ ծեծկռտուք է եղել: Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը հայհոյել ու վիրավորել է Վահագն Մկրտչյանին Սարիկ Մինասյանի մոտ, և վերջերս ՔՊ-ական դարձած Սարիկ Մինասյանն էլ փորձել է պաշտպանել իր ապագա տեղակալին՝ ասելով՝ Վահագն Մկրտչյանը շուտով իմ տեղակալ կնշանակվի, պետք է աշխատեմ նրա հետ, ինչու ես իմ ներկայությամբ հայհոյում: Եվ չհասկացված դրությունը հասցրել է նրան, որ Սարիկ Մինասյանը հասցրել է մի բռունցքով հարվածել Կարեն Սարուխանյանի դեմքին: ՔՊ-ական պատգամավորի ու Գյումրու համայնքապետի ԺՊ-ի կռիվը անմիջապես բաժանել են ներկաները, որ չվերածվի մի մեծ ծեծկռտուքի: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց և՛ Սարիկ Մինասյանին և՛ Կարեն Սարուխանյանին, սակայն վերջիններս մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Իսկ այլ աղբյուրներից երբ փորձեցինք ճշտել` հաստատեցին, որ երկու քաղաքական գործիչների միջև միջադեպ իսկապես եղել է»: |
Ի՞նչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջև ծեծկռտուքի հետ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet