▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կլինի՞ արդյոք պալատական հեղաշրջում. Կուլիսներում խոսակցությունները չեն դադարում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում կուլիսներում չեն դադարում խոսակցությունները, որ որոշ ուժեր ընդհատակյա աշխատանքներ են տանում եւ փորձում են ապրիլի 9-18-ն ընկած 8-օրյա ժամանակահատվածը, երբ Սերժ Սարգսյանը դեֆակտո որեւէ պաշտոն չի ունենալու, պառլամենտում ուժերի բալանսը փոխել, նրան դեմ քվեարկողների «բանակ» ստեղծել, բողոքի ակցիաներ կազմակերպել, կրկնել Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի սցենարը:

Հիշեցնենք` Սահմանադրության 148-րդ հոդվածի 2-րդ կետը ապրիլի 9-ից «հետո»-ի համար նախանշում է. «Յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահը խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա առաջադրում է պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող վարչապետի թեկնածուին»:

Ընդ որում՝ այդ օրերի ԺՊ վարչապետն ունի նոր Սահմանադրությամբ վերապահված բոլոր լիազորությունները, այդ թվում եւ` ուժային կառույցները վերահսկելու: Կարո՞ղ ենք հիպոթետիկ պատկերացնել միտինգներ, ցույցեր` ընդդեմ Սերժ Սարգսյանի, այդ թվում եւ` անկարգություններ, Բաղրամյան 26-ի գրոհ, իսկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը հրահանգ չի տալիս ուժայիններին` ճնշել միտինգավորներին, կանխել բողոքի «թափ» հավաքող ալիքը՝ սադրեցինք մի բարձրաստիճան պաշտոնյայի:

«Կարող եք, բայց դա համարժեք կլինի «վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին» մոտիվին. ինքներդ ասացիք` Սահմանադրության մեջ գրված է` 7-օրյա ժամկետ, իսկ ինչո՞ւ չեք կարծում, որ ամսի 18-ին է ԱԺ նախագահն առաջադրելու վարչապետի թեկնածուին, գուցե հենց ամսի 10-ին կառաջադրի, ու նույն օրն էլ նա կընտրվի»,- ասաց մեր զրուցակիցը: Ի դեպ, ապրիլի 9-ը երկուշաբթի է, 10-ը` երեքշաբթի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին