Կրոնը կարող է լինել պետական, բայց հավատքը՝ ոչ: Ու՞մ ինչ գործն է, թե ես ոնց եմ հավատում, բա ինչի՞ ուրիշ մարդկանց մեղսավոր գործերի մասին չեք գրում: Աղանդ բառը նշանակում է ճշմարտությունից շեղված, իսկ ես իմ երկար կյանքի ընթացքում երբեք չեմ շեղվել ճշմարտությունից, հակառակը՝ ես միշտ փնտրել եմ ճշմարիտ հավատքը, ճշմարիտ խոսքը և ճշմարիտ Աստծուն: Ես հավատում եմ երրորդությանը, այցելում եմ առաքելական եկեղեցի, հարգում և պատվում եմ իմ պետական կրոնը, բայց Աստծուն հավատում և պաշտում եմ իմ ձևով: Կասե՞ք ինչով եմ ես աղանդավոր, որ այցելում եմ Ռեմա եկեղեցի, որտեղ Աստծո խոսքն են կարդում և վերլուծում, իսկ դուք, որ այցելում եք գիշերային ակումբներ և ավելի վատ տեղեր, բամբասում հոգևոր հայրերի, «տերտերների» մասին և ամեն քայլափոխին մեղք եք գործում, դուք աղանդավոր չե՞ք, թե ձեզ քավության նոխազներ և ազգի թշնամիներ են պետք:
Ես ոչ մի աղանդավորական գործունեություն չեմ ծավալում, եթե իմ ընկերներից որևէ մեկը կարող է աչքերիս նայելով ասել, որ իմ մեջ աղանդավորական որևէ բան է նկատել, ուրեմն, այո, ես իրոք աղանդավոր եմ: Շատ կուզեի, որ այդ նույն հրահանգողները գոնե կես տոկոս իմ հավատքից ունենային: Եթե հավատքը մոմ վառելով ու եկեղեցի այցելելով է չափվում, ասեմ, որ ես դա անում եմ և Էջմիածին էլ եմ այցելում: Իսկ, թե էլ ուր եմ այցելում, որ ավելի լավ ճանաչեմ Աստծուն, դա իմ անձնական իրավունքն է և ոչ մեկին չի վերավերվում: Թող մեր Առաքելական եկեղեցին ոչ մեկ ինձնից շատ չսիրի ու «դոշ» չտա: Իսկ լա՞վ է, որ ազգի կեսը հեթանոսությունից են խոսում և մեդիտացիաներ անում. ուրեմն իրենք աղանդավոր չեն, ես ե՞մ աղանդավոր: Գնացեք, ճանաչեք՝ որն է աղանդը, նոր ինձ աղանդավոր ասեք: Աղանդավորը Եհովայի վկաներն են, մունիստները և այլոք, ովքեր հերքում են սուրբ Երրորդությունը, իսկ Ռեմա եկեղեցին ընդունում է սուրբ Երրորդությունը և առաջացել է բողոքական ճյուղից: Առաքելական եկեղեցու կողմից տպված «Մոլորեցնողները» գրքում նշված է, որ երեք հիմնական ուղղություն կա՝ ուղղափառ, կաթոլիկ և բողոքական, կրկնում եմ՝ բողոքական: Եվ դա աղանդ չի համարվում, ուրեմն ինձ աղանդավոր կոչողին ես կոչում եմ կիսագրագետ...
Ֆեյսբուք