▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուիզա Ներսիսյանն առաջին անգամ խոսել է ամուսնու`Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին

«Իմունիտետ» հաղորդման հյուրը դերասանուհի Լուիզա Ներսիսյանն էր։

Հաղորդման շրջանակներում Լուիզան խոսել է ամուսնու`Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին` նշելով, որ  միայն բարձր տրամադրությամբ, դրական լիցքերով լցված  փորձում է  հաղթահարել իրենց ընտանիքի առջև ծառացած խնդիրը:

«Մեր ընտանիքի դեպքը եզակի չէ, ու պետք չէ դրան շատ դրամատիկ կերպով նայել: Կա խնդիր, և պետք է դա լուծել ամբողջ ընտանիքով: Եթե ըմբոստանաս, դեպրեսիայի մեջ ընկնես, ոչնչով չես կարող օգուտ տալ: Իսկ եթե ուժերդ հավաքես, ամեն ինչ այլ կլինի:Մենք այդ կարգախոսով ենք առաջ գնում: Հիմա կարողանում եմ այս մասին խոսել, որովհետև գիտեմ, որ խնդիրը հաղթահարված է: Շատ ընկերներ ինձ մեղադրում են, որ ավելի փակ եմ, չեմ բացվում: Ես փոքրուց այդպիսին եմ եղել, կյանքի բոլոր դժվարություններն ինքս եմ հաղթահարել»,- նշել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին