▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևը փաստացի և պաշտոնապես հրաժարվեց «խաղաղության պայմանագրից»․ Դավիթ Սարգսյան

Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևը քիչ առաջ իր ելույթում փաստացի և պաշտոնապես հրաժարվեց «խաղաղության պայմանագիր» կոչեցյալի նույնիսկ ֆիկցիայից` հայտարարելով. «Մեզ խաղաղության պայմանագիր պետք չէ: Հայաստանը ֆաշիստական պետություն է, և այդ ֆաշիզմը պետք է ջախջախվի: Դա կանեն կա՛մ ՀՀ իշխանությունները, կա՛մ մենք` Ադրբեջանը»:
Վստահ եմ, որ Ալիևի պասով` պարագլուխը շատ շուտով Հայաստանի «դենացիֆիկացիայի» նոր փուլի մեկնարկն է տալու: Դա համեմատելի կլինի 19-րդ դարավերջի Օսմանյան կայսրությունում հայերի վիճակի հետ, երբ սուլթան Համիդն արգելել էր անգամ «Արմենիա» բառի կիրառությունը: Ազգությամբ հայերս մի վերջին, ծանր ու ճարահատ կռիվ պիտի տանք»։

***

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են։
Հայաստանում բոլոր օրակարգերը պետք է ծառայեցվեն հասնելու մեկ խնդրի լուծման, և այդ խնդիրը մեր հայրենիքի՝ այսինքն՝ հենց մեր բոլորի, անվտանգությունն է։
Բոլոր ճղճիմ խոսույթները մի կողմ պետք է դրվեն՝ անվտանգություն, անվտանգություն և էլի անվտանգություն»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին