▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆրանսիան փորձել է Ադրբեջանին սպառնալ Ղարաբաղի ճանաչմամբ». Իլհամ Ալիև

Ֆրանսիան փորձել է Ադրբեջանին սպառնալ «Ղարաբաղի ճանաչմամբ»։ Նման հայտարարություն է արել Իլհամ Ալիևը։

Նա ադրբեջանական ԶԼՄ-ներին պատմել է, թե արդեն 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իբր մի քանի անգամ զանգահարել է իրեն և փորձել ճնշում գործադրել ընդհուպ մինչև Արցախի անկախությունը ճանաչելու համար։ 

***

Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք 3-4 անգամ ազդանշաններ ենք ստացել Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչներից՝ կապ հաստատելու վերաբերյալ։ Պատասխանը միշտ եղել է` մենք պատրաստ ենք: Այո, մենք այսօր պատրաստ ենք, բայց ոչ մի տեղ չենք գնա՝ ոչ Փարիզ, ոչ Բրյուսել։ Եթե ​​Ձեզ անհրաժեշտ է հանդիպել մեզ հետ, ապա կարող եք հանդիպել այստեղ՝ Բաքվում, ասել է նախագահ Ի. Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին