Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուսաստանի Ռյազան քաղաքում օրերս հուղարկավորել են ծագումով Բերդ համայնքի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղից Գևորգ Կիզիրյանին։ Նա ՌԴ քաղաքացի էր, 30-անց տարիքի։ Ուկրաինայում ընթացող պատերազմի ընթացքում օդից հարված է հասցվել զինծառայողների խմբին, որի մեջ եղել է Գևորգը։ Զինվորական հոսպիտալում նրա ձեռքը, ոտքը անդամահատել են, հույս կար, որ նա կապրի, սակայն վիճակը վատթարացել է։ Գ․ Կիզիրյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել Ռյազանում։ Տավուշի սահմանագոտուց սերված այլ երիտասարդներ ևս նախկինում զոհվել են Ուկրաինայում»:
«Ուկրաինայում տավուշցի է զոհվել». Ոսկան Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet