▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարող է դրվել վարչապետին անվստահություն հայտնելու հարցը

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 30-ին առաջին ընթերցմամբ 93 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ ձայներով ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նախագիծը: Դեմ քվեարկող պատգմավորներն էին ՀԱԿ խմբակցությունից Լևոն Զուրաբյանը և պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Սահմանադրական բարեփոխումներից հետո մենք անցնելու ենք խորհրդարանական կառավարման ձևի և ԱԺ-ն դառնալու է հիմնական թատերաբեմը թե՛ քաղաքական առումով, թե՛ կառավարման, ուստի «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը կագավորելու է իրավահարաբերությունները, որոնք ծավալվելու են հենց խորհրդարանում: ԱԺ Կանոնակարգ օրենքն ունի մի շարք նորամուծություններ: Որպես ԱԺ մարմին ավելացել է նաև խորհուրդը, որը կոլեգիալ մարմին է, բաղկացած է ԱԺ նախագահից, տեղակալներից, խմբակցությունների, մշտական հանձնաժողովների ներկայացուցիչներից:

Խորհուրդն է սահմանելու  օրակարգի ձևավորումն ու հարցերի քննարկման ժամկետը:

Կա ևս մեկ նորամուծություն՝ քննիչ հանձնաժողովը: Երբ ուսումնասիրում էինք տարբեր երկրների փորձը, այս հանձնաժողովը կարծես թե խորհրդարանի և փոքրամասնության հիմնական գործիքն է լինելու, որպեսզի տարբեր հարցերի շուրջ տա իր քաղաքական գնահատականը: Քննիչ հանձնաժողովի քննարկման առարկա կարող է հանդիսանալ հասարակական հետաքրքրություն ներկայացնող ցանկացած հարց:

Կարող են հարցապնդմամբ հանդես գալ խմբակցությունները, որոնց հարցապնդմանը Կառավարությունը պետք է պատասխանի 30 օրում: Վարչապետի ներկայացմամբ, կառավարությունը յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա երկրորդ նիստին պետք է ներկայացնի պարզաբանումներ, որից հետո սկսվում են քննարկումներ այդ հարցապնդման վերաբերյալ։ Եթե փաստերը ծանրակշիռ լինեն, ապա կարող են դրվել որևէ պաշտոնյայի կամ վարչապետին անվստահություն հայտնելու հարցը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Համաձայն կանոնակարգ-օրենքի՝ ունենալու ենք 3 փոխխոսնակ, որոնցից մեկը՝ ընդդիմադիր: Վերջինն էլ վարելու է նիստը:

Անի Կարապետյան

 

 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին