Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սերժ Սարգսյանը 2016 թվականի Ապրիլյանից հետո ոտ ու ձեռ էր ընկել, և դա բնական էր, քանի որ ռուսները կանգնեցրել էին պատերազմը, որ Հայաստանը Արցախի շուրջ տարածքները վերադարձներ:
Սերժ Սարգսյանը առաջիններից գնաց Լևոն Տեր-Պետրոսյանի տուն: Արդյունքում, առաջին նախագահը հրապարակավ աջակցեց Սերժին... Բայց գիտենք՝ հետո ինչ եղավ:
Հիմա, հիշեցնում եմ, թե ինչ էր ասել նույն Սերժը Լևոնի մասին 2007 թվականի այս օրը՝ նոյեմբերի 19-ին:
Տեր-Պետրոսյանը երևի համարում է, որ երեք տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար․ Սերժ Սարգսյան, 19 նոյեմբեր, 2007թ.
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ անցած ուրբաթ օրը Ազատության հրապարակում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին:
Մասնավորապես, նախկին նախագահի հայտարարության մասին, թե Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում ուղիղ երեք տարի հետո «պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից` ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ և օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել», Սերժ Սարգսյանը ասաց. «Երևի համարում է, որ երեք տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար»:
Ահա, այսքանը, ահա ցինիզմը...»:
|