▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին

Թարմացում․ Դավթաշենի Սասնա Ծռեր փողոցի շենքերից մեկի բակում երեկ 16-ամյա աղջկա դի էր հայտնաբերվել։ Պարզվում է՝ աղջիկն ինքնասպանություն է գործել։

ՀՀ քննչական կոմիտեից Asekose.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով։

«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հավելեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել 21։40-ի սահմաններում։ 16-ամյա աղջիկն իրեն ցած է նետել 6-րդ հարկից։

***

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. Հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սասնա Ծռեր փողոցի շենքերից մեկի բակում դի կա։

Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա աղջիկ է, ով ըստ նախնական տեղեկությունների 6-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին