▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունն էլեկտրաէներգիայի թանկացումը սուբսիդավորելու մասին որոշում չի կայացրել

 

Ինչպես հայտնի է, Բաղրմայանական ցույցերի կիզակետում, հունիսի 27-ին, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ էլեկտարէներգիայի 7-դրամանոց աճը սուբսիդավորվելու է պետության կողմից: Սակայն հանրությանը չէր ներկայացվում, ոչ այդ սուբսիդիայի աղբյուրը, ոչ էլ այն, թե կոնկրետ ո՞ր խմբերի բաժանորդների էլեկտրաէներգիան է սուբսիդավորվելու:
Այդ կապակցությամբ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» ուղղված գրությամբ հայտնում է, որ այժմ դեռևս քննարկվում է այդ սուբսիդավորման աղբյուրը և շահառուների շրջանակը:
Այսինքն, Հայաստանի կառավարությունում դեռևս ոչ գիտեն, թե որտեղի՞ց են գտնելու խոստացված սուբսիդավորման գումարները, ոչ էլ թե կոնկրետ ու՞մ էլեկտրաէներգիան են սուբսիդավորելու:
Նշենք, որ եթե գործադիրը սուբսիդավորի բոլոր տեսակի բաժանորդներին (արդյունաբերական հիմնակներ, կազմակերպություններ և բնակիչ-բաժանորդներ), ապա կարժենա ամսեկան շուրջ 3 միլիարդ դրամ (6 մլն ԱՄՆ դոլար), ինչը բավականին մեծ գումար է: Տարեկան կտրվածքով դա կազմում է շուրջ 35 միլիարդ դրամ (74 միլիոն ԱՄՆ դոլար), ինչը ՀՀ պետական բյուջեի մոտ 3 տոկոսն է: Ուստի ,այդ գումարը դժվար կլինի հարկերով ետ բերել, կամ հերթական վարկով ծածկել (քանի որ Հայաստանի պետական պարտքը տեղից էլ ահռելի է):
Սակայն, եթե իշխանությունները որոշեն սուբսիդավորել միայն բնակիչ-բաժանորդներին, ապա դա մեր պետության վրա կնստի ամսեկան միայն 1 միլիարդ դրամ (2 միլիոն ԱՄՆ դոլար): Բայց այդ պարագայում էլեկտրաէներգիայի համար թանկացած գնով կվճարեն արդյունաբերական հիմնարկներն ու այլ կազմակերպությունները, ինչը կհանգեցնի էական գնաճի և կնվազեցնի ազգային արտադրանքի մրցունակությունը միջազգային շուկաներում ու մասնավորապես՝ ԵՏՄ տարածքում, ուր բոլոր երկրների էլեկտրաէներգիան զգալիորեն ավելի էժան է հայկականից: Արդյունքում էլ ավելի կպակասի մեր արտահանումը դեպի ԵՏՄ երկրներ:
Հ.Գ. Հարկ ենք համարում հիշեցնել, որ հունիսի 17-ին ՀԾԿՀ-ի կողմից սահմանված սակագները ուժի մեջ են մտնելու օգոստոսի 1-ից, հետևապես կառավարությանը բավականին քիչ ժամանակ է մնացել կողմնորոշվելու այդ սուբսիդիայի աղբյուրների և շահառուների շրջանակի մասին: Բացի այդ, առ այս պահը հայրենի արտադրողները չեն կարողանում կանխատեսել օգոստոսին արտադրվելիք ապրանքների գինը, քանի որ չգիտեն, թե որքա՞ն են վճարելու էլեկտրաէներգիայի դիմաց, ինչը էական վնաս է հասցնում շուկայի կանխատեսումներին:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Ինչպես հայտնի է, Բաղրմայանական ցույցերի կիզակետում, հունիսի 27-ին, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ էլեկտարէներգիայի 7-դրամանոց աճը սուբսիդավորվելու է պետության կողմից: Սակայն հանրությանը չէր ներկայացվում, ոչ այդ սուբսիդիայի աղբյուրը, ոչ էլ այն, թե կոնկրետ ո՞ր խմբերի բաժանորդների էլեկտրաէներգիան է սուբսիդավորվելու:

Այդ կապակցությամբ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» ուղղված գրությամբ հայտնում է, որ այժմ դեռևս քննարկվում է այդ սուբսիդավորման աղբյուրը և շահառուների շրջանակը:
Այսինքն, Հայաստանի կառավարությունում դեռևս ոչ գիտեն, թե որտեղի՞ց են գտնելու խոստացված սուբսիդավորման գումարները, ոչ էլ թե կոնկրետ ու՞մ էլեկտրաէներգիան են սուբսիդավորելու:

Նշենք, որ եթե գործադիրը սուբսիդավորի բոլոր տեսակի բաժանորդներին (արդյունաբերական հիմնակներ, կազմակերպություններ և բնակիչ-բաժանորդներ), ապա կարժենա ամսեկան շուրջ 3 միլիարդ դրամ (6 մլն ԱՄՆ դոլար), ինչը բավականին մեծ գումար է: Տարեկան կտրվածքով դա կազմում է շուրջ 35 միլիարդ դրամ (74 միլիոն ԱՄՆ դոլար), ինչը ՀՀ պետական բյուջեի մոտ 3 տոկոսն է: Ուստի ,այդ գումարը դժվար կլինի հարկերով ետ բերել, կամ հերթական վարկով ծածկել (քանի որ Հայաստանի պետական պարտքը տեղից էլ ահռելի է):

Սակայն, եթե իշխանությունները որոշեն սուբսիդավորել միայն բնակիչ-բաժանորդներին, ապա դա մեր պետության վրա կնստի ամսեկան միայն 1 միլիարդ դրամ (2 միլիոն ԱՄՆ դոլար): Բայց այդ պարագայում էլեկտրաէներգիայի համար թանկացած գնով կվճարեն արդյունաբերական հիմնարկներն ու այլ կազմակերպությունները, ինչը կհանգեցնի էական գնաճի և կնվազեցնի ազգային արտադրանքի մրցունակությունը միջազգային շուկաներում ու մասնավորապես՝ ԵՏՄ տարածքում, ուր բոլոր երկրների էլեկտրաէներգիան զգալիորեն ավելի էժան է հայկականից: Արդյունքում էլ ավելի կպակասի մեր արտահանումը դեպի ԵՏՄ երկրներ:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ հունիսի 17-ին ՀԾԿՀ-ի կողմից սահմանված սակագները ուժի մեջ են մտնելու օգոստոսի 1-ից, հետևապես կառավարությանը բավականին քիչ ժամանակ է մնացել կողմնորոշվելու այդ սուբսիդիայի աղբյուրների և շահառուների շրջանակի մասին: Բացի այդ, առ այս պահը հայրենի արտադրողները չեն կարողանում կանխատեսել օգոստոսին արտադրվելիք ապրանքների գինը, քանի որ չգիտեն, թե որքա՞ն են վճարելու էլեկտրաէներգիայի դիմաց, ինչը էական վնաս է հասցնում շուկայի կանխատեսումներին:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին