«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփի հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը որբացավ։ ԱՄՆ-ում պարտվեցին այլասերված, ապազգային, պատերազմի կուսակցության ներկայացուցիչները։ Նիկոլ Փաշինյանի գաղափարական հովանավորները զիջեցին իրենց դիրքերը։ Թրամփի հաղթանակը շատ խորհրդանշական է։ Այն գռեհիկ ժողովրդավարության վերջը դնելու հնարավորություն է ստեղծում, նաև աշխարհի լարվածությունը լիցքաթափելու հնարավորություն։ Այդ գռեհիկ ժողովրդավարության և ապազգային տոտալիտարիզմի զոհերը դարձան Արցախը, Ուկրաինան, Վրաստանը (Վրաստանում արագ ուշքի եկան, վռնդեցին Սաակաշվիլուն և թույլ չտվեցին երկրորդ անգամ օգտագործել իրենց, իսկ Հայաստանում, ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանը դրսի ուժերի աջակցությամբ վերարտադրվեց և նոր փորձանքներ բերեց Արցախի ու Հայաստանի գլխին), մերձավոր արևելքը և ի վերջո՝ միլիոնավոր մարդիկ։ Հայաստանի իշխանությունը պատերազմի կուսակցության և այլասերվածության գավառական ներկայացուցիչն է։ Պարտված կուսակցության դրածոն, որն իր գլխի ճարն ուզում է տեսնել Թուրքիայի գրկում։ Նիկոլն այլևս անցյալի մնացուկ է։ Նրա քաղաքական լեշը Հայաստանի վրայից պետք է մաքրվի՝ արտահերթ կամ հերթական ընտրություններով։ Ինչ վերաբերում է ապագա Հայաստանի տեղին ու դերին, ինտեգրացիոն գործընթացներին, ապա մեր ուղղությունը դեպի BRICS պետք է լինի»։ ***
|
***
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի քաղաքականության բանկրոտը Այլևս ոչ մի պատերազմ, իմ պաշտոնավարման ընթացքում․ ես պատրաստվում եմ դադարեցնել պատերազմները»,- հայտարարել է ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը: Եթե իսկապես սա դառնա Թրամփի քաղաքականության առանցքը, ապա մոտ ապագայում դիվանագիտական լուծում է հնարավոր ռուս-ուկրաինական պատերազմում, ինչը միայն դրականորեն կազդի մեր տարածաշրջանի վրա: Ընտրությունների այս արդյունքներն, իհարկե, ամբողջովին բացահայտեցին նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքականության բանկրոտը, սակայն սրա մասին ավելի հանգամանալից կխոսեմ առաջիկա ժամերին»: *** |
«Հակամարտությունների դադարեցման անհրաժեշտության մասին Թրամփի թեզը ենթադրում է, որ դրա համար պետք է լինեն կոնկրետ գործողություններ»,- այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, ընտրություններում առաջատար Դոնալդ Թրամփի հայտարարությանը: «Մենք պատերազմներ չենք ուզում: Ես չեմ պատրաստվում պատերազմ սկսել, ես պատրաստվում եմ կանգնեցնել պատերազմները»,- այսօր իր ելույթում նշել էր Թրամփը: |