Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վեսթ Փալմ Բիչում Դոնալդ Թրամփը հայտարարեց հաղթանակի մասին: *** |
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կրում են աշխարհաքաղաքական բնույթ, և անկախ հետագա զարգացումներից, պետք է ֆիքսել մի կարևոր փաստ։ ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը։ Պահպանողականությունը հաղթեց այլասերվածությանը, խաղաղությունը հաղթեց պատերազմին, ընտանիքի և ազգային արժեքների քարոզը հաղթեց ԼԳԲՏ քարոզին։ Հայաստանում ևս հաղթելու է վերոնշյալը, Հայաստանում ևս հնարավոր է փոխել այս կործանիչ ընթացքը։ Հայաստանում ևս հաղթելու են ազգային արժեքները, և ազգային դիմադրողականությունը, վերականգնվելու է»։ |
***
«Մենք պատերազմներ չենք ուզում»,- այս մասին իր ելույթում ասել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ պատրաստվում պատերազմ սկսել, ես պատրաստվում եմ կանգնեցնել պատերազմները»,- նշել է նա: Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահի ընտրությունում իր հաղթանակի մասին հայտարարել է Ֆլորիդայում կողմնակիցների առաջ ելույթի ժամանակ։ |
***
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունները Թրամպի հետ էին իրենց հույսը կապել, ՔՊ-ն՝ Դեմոկրատների։ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Թրամփը կարծես թե հաղթեց։ Սակայն դա ի՞նչ է տալու մեզ: *** ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջատար Դոնալդ Թրամփն իր ելույթում հայտարարել է հաղթանակի մասին ու շնորհակալություն հայտնել ընտրողներին: «Սա իսկապես ոսկե դար կլինի ԱՄՆ-ի համար»,- ասել է Թրամփը: *** |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում շնորհավորել է Դոնալդ Թրամփին. «Ջերմ շնորհավորանքներս ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնում ձեր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատանքին՝ Հայաստան-ԱՄՆ երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելու ուղղությամբ՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,- նշել է նա: |