«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները պատրաստվում են մեկնել Անգլիա՝ ֆուտբոլ դիտելու։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի մամուլի խոսնակը, մեր հարցին ի պատասխան, հաստատեց, որ նախարարը ներկա է լինելու խաղին, սակայն ամեն բան կազմակերպում է սեփական միջոցներով: ՔՊ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանն ու Սիսակ Գաբրիելյանը երեկ մեր զանգերին և նամակներին չպատասխանեցին: Նշենք, որ հատկապես Սիսակ Գաբրիելյանը, կարծես թե, ֆուտբոլի մեծ սիրահար է, նա հաճախ է գործուղվում այս կամ այն երկիր, երբ այդ երկրում կայանալու է կարևոր ֆուտբոլային հանդիպում: Օրինակ, այս ամռանը՝ հունիս ամսին, նա պատվիրակության կազմով գործուղվել էր Գերմանիա հենց այն ժամանակահատվածում, երբ այդ երկրում Եվրոպայի աշխարհի ֆուտբոլի առաջնությունն էր ընթանում: Աշխատանքային այցով Գերմանիա մեկնած Սիսակ Գաբրիելյանը նաև իր ժամանցն էր անցկացրել այնտեղ: Նա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ Գերմանիայի Լայպցիգ քաղաքի մարզադաշտում Եվրո-2024-ի խմբային մրցաշարի՝ Ֆրանսիա-Նիդեռլանդներ ֆուտբոլային հանդիպմանն էր նաև ներկա եղել»: |
ՔՊ-ականներից ովքե՞ր են մեկնելու Անգլիա` ֆուտբոլ դիտելու
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet