Գելլափի՝ այսօր հրապարակած հարցման համաձայն՝ Վարդան Ղուկասյանի կուսակցությունը՝ ԴՕԿ-ը, «Հայաստան» դաշինքն ու ՔՊ-ն կմտնեն ԱԺ՝ եթե ընտրությունները կիրակի լինեն և ազատ։
Հիշեցնենք, որ
16,5 տոկոսը նշել էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,
6,4 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքը,
5,9 տոկոսը նշել է՝ ԴՕԿ կուսակցությունը,
Օգտատերից շատերը համացանցում գրում էին, որ ԴՕԿ կուսակցության վարկանիշն իրականում ավելի բարձր է և կարծիք էին հայտնում, որ հնարավոր է Գելլափը «քաշվում է» ներկայացնել իրական պատկերը։ Հիշեցնենք՝ տեղեկացրել էինք, որ կուսակցություններից մեկի պատվիրված վերջին նույնաբովանդակ հարցմանը, որ անցկացվել էր 237.000 բնակչի շրջանում, ԴՕԿ կուսակցութանը կողմ արտահայտվածների թիվն այնքան էր մեծ եղել, որ արդյունքները պարզապես չէին հրապարակել։
Այսօր հրապարակված հարցման արդյունքներից հետո մի քանի հարթակներում, այդ թվում ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն իր տելեգրամյան ալիքում օգտատերերին հարցրել է՝ Եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ՝ ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեիք։
Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքում հարցմանը կարող եք մասնակցել նաև դուք։ Նշենք,որ այս պահի դրուքյամբ՝հարցմանը՝ ավելի քան 12.300 մասնակցածների 85 տոկոսը կողմ է արտահայտվել ԴՕԿ կուսակցությանը։
Դիտեք նաև՝