Վարդան Ղուկասյանի կուսակցությունը՝ ԴՕԿ-ը, «Հայաստան» դաշինքն ու ՔՊ-ն կմտնեն ԱԺ՝ եթե ընտրությունները կիրակի լինեն և ազատ․ Gullap
«Եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք». Gallup international association-ի կողմից իրականացված հարցմանը մասնակցած 1100 քաղաքացիներից՝
16,5 տոկոսը նշել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,
6,4 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքը,
5,9 տոկոսը նշել է՝ ԴՕԿ կուսակցությունը,
2,2 տոկոսը նշել է՝ ԲՀԿ-ին,
2,1 տոկոսը՝ «Պատիվ ունեմ»-ին,
1,5 տոկոս «Հանրապետություն» կուսակցությանը,
0,3 տոկոսը՝ «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությանը,
0,3 տոկոսը՝ ԼՀԿ-ին,
0,2 տոկոսը՝ «Ապրելու երկիր» կուսակցությանը,
0,2 տոկոսը՝ Ազգային-ժողովրդավարական բևեռին,
1,2 տոկոսը նշել է՝ այլ կուսակցության։
30,1 տոկոսը նշել է, որ չի մասնակցելու ընտրություններին,
17,1 տոկոսը նշել է, որ դժվարանում է պատասխանել,
11,5 տոկոսն էլ հրաժարվել է պատասխանել,
4,6 տոկոսը նշել է՝ ոչ մեկին չի ընտրելու։
***
Gallup international association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց հոկտեմբերի 24-30-ն իրականացված հարցման արդյունքները. Հայաստանը պե՞տք է գնա նոր զիզումների Ադրբեջանի և Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերությունների համար: Հարցման մասնակիցների 90 տոկոսն ի պատասխան նշել է՝ ոչ, մենք այլևս ոչինչ չունենք զիջելու, 7 տոկոսը՝ այո, մենք այլընտրանք չունենք, 3 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին: *** |
Gallup international association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրել է «Հնարավո՞ր եք համարում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը մինչև տարեվերջ» թեմայով հարցման արդյունքները: Պատկերը հետևյալն է. 8,3 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ այո, 17,5 տոկոսը՝ ավելի շուտ այո, 23,4 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 41,2 տոկոսը՝ միանշանակ ոչ, 9,6 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցումներն անցկացվել են հոկտեմբերի 24-30-ը, հարցմանը մասնակցել է 1100 քաղաքացի: *** |
«Գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը»․ Gallup-ի այս հարցը ՀՀ քաղաքացիներին ուղղվել է 3 ամիս` մայիսին, հուլիսին և հոկտեմբերին։ Հոկտեմբեր ամսվա հարցման տվյալներով՝ քաղաքացիների 34,5 տոկոսը դրական է գնահատել Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, իսկ 57,6 տոկոսը՝ բացասական։ Հուլիս ամսին 35,1 տոկոսն է դրական գնահատել, իսկ բացասական՝ 54,8 տոկոսը։ Մայիս ամսին վարչապետի աշխատանքից գոհ է եղել 27,8 տոկոսը, և դժգոհ՝ 59,7 տոկոսը։ |