Օրերս Սահմանադրության 1-7 գլուխների նախագծերը ներկայացվեցին հանրությանը: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Սահմանադրական փոփոխությունների հասարակական կամ քաղաքական պահանջ գոնե այս փուլում չի եղել:
«Իրավաբանների առջև կոնկրետ խնդիր է դրվել՝ Սահմանադրությունը հարմարեցնել վերարտադրության պայմաններին: Փորձում են ինչ-որ իրավաբանական մեխանիզմ գտնել՝ հարցը լուծելու համար: Դեռևս 1995 թվականին երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանի առջև այն ժամանակվա իշխանության կողմից խնդիր դրվեց և Սահմանադրություն գրելու մի քանի տարբերակ կար.ղեկավարներից մեկը նրան հարցնում է, թե ի՞նչ խմիչք դնենք, որ լավ Սահմանարդություն լինի, յաթրջի, թե «Սմիրնոֆ» (Smirnoff), ասում է՝ «Սմիրնոֆ» տաք՝ «Սմիրնոֆ» սահմանադրություն կլինի, յաթրջի՝ յաթրջի Սահմանադրություն: Հիմա էլ նույն խնդիրն է դրված»,-նկատեց Վիգեն Հակոբյանը:
Asekose.am-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ կարծիքի է նախագծով ԱԺ-ում պատգամավորների հստակ թվի ֆիքսված չլինելու մասին, քաղտեխնոլոգը պատասխանեց.
«Փորձել եմ խոսել իրավաբանների, անգամ հանձնաժողովի անդամների հետ, բայց հստակ պատասխան դեռ չկա, թե ինչ է նշանակում «առնվազն 101» պատգամավորը: Բայց, իմ կարծիքով մոտ 130 պատգամավոր կլինի, այդ թիվը կպահպանվի: Բոլորին մեկ գործ կտան, չնայած իրենց ախորժակին համապատասխան պաշտոնները չեն հերիքի»:
Անի Կարապետյան