▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչպես հակադարձեց խրոխտ մի լիպչիկավաճառ՝«Նիկոլն ի՞նչ կապ ունի մեր լիպչիկների հետ»»

Անգամ Փարիզում եւ Լոնդոնում Մալաթիայի յառմռկի նման հակահիգիենիկ բազարներ կան, ու դա երեւի թե նորմալ է։

Բայց ոչ մի երկրում օրվա հացից պոտենցիալ զրկվող քաղաքացին չի նայի տեսախցիկի օբյեկտիվին ու դարավոր-գենետիկ հպարտությամբ չի ասի՝ «սոված էլ մնամ, էս լաթերս գրկած՝ էլի Նիկոլ եմ ընտրելու»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը։

«Չկա երկիր, որտեղ ինտելեկտի հետ լրջագույն գոյաբանական կոնֆլիկտ ունեցող մարդկանց սուրու չկա։ Բայց ոչ մի տեղ լրագրողի ուղիղ հարցին՝ «բա հայրենի՞ք ենք կորցնում», հպարտ, քարից հաց քամող, մեսրոպատառ հայը չի գրկի Մալաթիայի դախլին շարված իր լիպչիկներն ու լիպչիկ-հայրենիք դիլեմայում 10:0 չի կրի կրծկալը, որը էդ մի օրվա հացի թեմա պիտի փակի։

Չկա երկիր, որի քաղաքա ցին հենց տուպիկ ու սեկրետ ա ընկնում, երբ հանձնված Արցախի ու փլուզվող Հայաստանի մասին հարց են տալիս, վդրուգ հիշումա, որ դա քաղաքականությունա ու ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։

Իրանը օրվա կրծկալնա, ու հիմա 30-ամյա կրծկալային ավանդույթ ունեցող Մալաթիան փետրվարի 1-ից փակելու են ու դա իր համար ամենամեծ քաղաքականությունն ա՝ чуть ли не՝ Զբիգնեւ Բժեզինսկի։

Եւ հիմա իմ լրագրող ընկերները Մալաթիայի յառմռկա ընկած՝ մարդ են պեղում, որ գոնե լայթսի մեջ մի բան էլ Նիկոլին ասի, բայց ինչպես հակադարձեց խրոխտ մի լիպչիկավաճառ՝« Նիկոլն ի՞նչ կապ ունի մեր լիպչիկների հետ»։

Այո, այս աքսիոմատիկ մտքի հետ դժվար է չհամաձայնել։

Ու հիմա էս լիպչիկային ֆոնին ի՞նչ Արցախ, ի՞նչ Հայաստան ու Արարատ Միրզոյանի տեղակալ նշանակված Վահանի նասկի՝ «Kiss Me» նակոլկայով։

Ինչպես կասեր դասականը՝ «մուշքի եկեք»»,- գրել է Զոհրաբյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին