▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է «առատաձեռն» կառավարությունը պետական ունեցվածքը «մեջ-մեջ անում» եւ ում համար.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երբեմն ուղղակի ապշել կարելի է, թե ՀՀ իշխանություններն ինչպես են հաջողեցնում աննկատ կերպով պետական ունեցվածքը «մեջ-մեջ անել»: Օրինակ՝ մի օր կարող է պարզվել, որ այս կամ այն շենքը (այդ թվում՝ պատմամշակութային արժեք հանդիսացող) դարձել է մասնավոր սեփականություն: Իսկ երբ հետաքրքրվում ենք, պարզվում է՝ շենքը դեռեւս տարիներ առաջ էժան գներով վաճառվել է իշխանությունների հովանավորությունը վայելող այս կամ այն գործարարին:

Օրերս «Ժողովուրդ»-ը արձանագրեց, որ Սախարովի հրապարակում գտնվող Պուշկինի 2 հասցեի շենքի ճակատին գովազդային հսկայական պաստառ է փակցված: Պատմամշակութային այս շենքը, որում տասնամյակներ շարունակ հրշեջ ջոկատն էր տեղակայված, պարզվում է՝ դեռեւս 2009 թվականից տրվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին: Իհարկե, շենքը միանգամից չի տրվել այդ ընկերությանը: Երեւանի սրտում գտնվող պատմամշակութային շենքի դիմաց նշված ընկերությունը պարտավորվել է հրշեջների համար նոր շենք կառուցել:

Շենքը կառուցվել է Մյասնիկյան 1 հասցեում, եւ հրշեջներն էլ տեղափոխվել են այնտեղ: Իսկ ինչու է ՀՀ կառավարությունն այդքան առատաձեռն գտնվել: Այս հարցի պատասխանն ակնհայտ է դառնում, երբ դիտարկում ենք, թե ովքեր են «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի սեփականատերերը: Նշված ընկերությունը պատկանում է հայտնի Սամվել Մայրապետյանին եւ նրա կնոջը` Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանին: Ինչպես հայտնի է՝ Մայրապետյանը 2008-ից 2014 թվականը ՀՀ փոխվարչապետի եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գեւորգյանի սանիկն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին