▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ են առեղծվածային մահերը շատացել»

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հուլիսի 26-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը տևական ժամանակ է դռան և հեռախոսազանգերին չի պատասխանել։ Փրկարարները, բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել են 32 տարեկան երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում։ Հուլիսի 24-ին Սևանա լճի «Կոկոբելո» հանգստյան գոտու տարածքում` վրանի մեջ 31 տարեկան տղայի դի է հայտնաբերվել։
Ինչո՞ւ են առեղծվածային մահերը շատացել։ Հայաստանում իշխանության «բարձր հովանու ներքո» մոլեգնում է թմրամոլության և խաղամոլության համաճարակը, շատ թմրամոլներ չեն դիմանում քիմիական ծանր թմրանյութերի քայքայիչ ազդեցությանը։ Խաղատներում մեծ գումարներ կորցրածներից ոմանք էլ ինքնասպան են լինում»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին