▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են «ԱՐՏ-ՖԵՍՏ»-ի մրցանակակիրները

Ամփոփվեց «ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին երիտասարդական հանրապետական բաց փառատոնի  մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը, եւ արդեն հայտնի են յուրքանչյուր անվանակարգի երեք բրնոզե, երկու արածթե եւ մեկ ոսկե մեդալակիրները:

Փառատոնի մրցութային փուլում ընգրկված էր 130 ստեղծագործություն արվեստի տարբեր բնագավառներից:Մասնագիտական հանձնախմբի աշխատանքների արդյունքում առանձնացվել են յուրաքանչյուր բանագավառից երեք բրոնզե, երկու արծաթե եւ մեկ ոսկե մրցանակակիրներ:

Տարբեր անվանակարգերում իրար հետ մրցակցող արվեստի բոլոր գործերը ներկայացնողները, չնայած երիտասարդ էին, այնումենայնիվ, ժյուրին մասնագիտորեն էր մոտեցել գնահատման հարցին. թատերարվեստի բնագավառում ոսկե մրցանակակիր չեղավ, փոխարենը ժյուրին առանձնացրել էր երկու արծաթե եւ երեք բրոնզե մրցանակակիրներին:

Մրցանակների թվով առանձնացան Թերլեմզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի, Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Երեւանի եւ մասնաճյուղերի ուսանողները:

Փառատոնի փակման շրջանակներում, մինչ մրցանակների հանձնման պահը, տեղի ունեցավ  ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանի պոեզիայի հիման վրա բեմադրված «Տաթեւականչ» պոետիկական ներկայացման պրեմիերան:

Փառատոնի շրջանակներում հատուկ մրցանակ հանձնվեց Երեւանի պետական համալսարանի Մշակույթի կենտրոնի թատերական խմբակին, ինչպես նաեւ Պաշտպանության նախարարությանը:

«Աշխարհի փորձը ցույց տվեց, որ ամենապահանջված ու ամենահետաքրքիր փառատոները հենց երիտասարդական-ուսանողական փառատոններն են:Եթե երիտասարդ ես, չես կարող կարծրանալ. հակառակ դեպքում արդեն ծերացել ես»,- այս համոզմունքով է առաջնորդվել ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանը` ստանձնելով փառատոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները:

Փառատոնի բացման նախօրյակին տնօրեն Էրիկ Բարսեղյանը նշել էր, որ խիստ կարեւորում են «մեկ տանիքի ներքո» համախմբել երիտասարդներին, որպեսզի վերանա մայրաքաղաք-Երեւան մշակութային անջրպետը:

Այս խոսքերի վկայություններն էին հատկապես  Շիրակի, Լոռու, Կոտայքի եւ Գեղարքունիքի երիտասարդների ակտիվ մասնակցությունը: 

Նշենք, որ փառատոնն այս տարի անցկացվում էր առաջին անգամ` ՀՀ Մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

 

Փառատոնի մրցանակակիրներ

 

Կերպարվեստ/Գեղանկարչություն.

«ՈՍԿԵ» մրցանակակիր` Անի Մանուկյանը, «Արթուրիկը»

«ԱՐԾԱԹԵ» մրցանակակիր` Վերժինե Բադալյանը, «Բնանկար»

«ԱՐԾԱԹԵ» մրցանակակիր ` Նարեկ Բարսեղյանը, «Ինքնանկար»

«ԲՐՈՆԶԵ» մրցանակակիր` Սեյրան Մեջանյանը, «Պճնվածը»

 «ԲՐՈՆԶԵ» մրցանակակիր` Հերմինե Սիմոնյանը «Կնոջ պայքարը իր և արտաքին միջավայրի հետ»

«ԲՐՈՆԶԵ» մրցանակակիր` Անուշ Գաբրիելյանը, «Վիկայի դիմանկարը»

 

Լուսանկարչություն

«ՈՍԿԵ» մրցանակակիր` Անի Սարգսյանը, «Մարդկային դաժանություն»

«ԱՐԾԱԹԵ» մրցանակակիր` Սոնա Թադևոսյանը՝ «Կախվածները»

«ԱՐԾԱԹԵ» մրցանակակիր`  Ալինա Նազարյան, «Առաջնորդ»

«ԲՐՈՆԶԵ» մրցանակակիր` Սոսե Մատինյանը՝ «Արտացոլանք»

«ԲՐՈՆԶԵ» մրցանակակիր` Մարիաննա Զաքարյանը, «Վարպետը»

 «ԲՐՈՆԶԵ» մրցանակակիր` Լիլիթ Թադևոսյանը, «Նատյուրմորտ»

 

Գրաֆիկա

«ՈՍԿԵ» մրցանակակիր` Մարիամ Կարապետյանը, «Կոմիտաս»

 «ԱՐԾԱԹԵ» մրցանակակիր` Անաիս Գաբրիելյան, «Սալվադոր Դալի»

«ԱՐԾԱԹԵ» մրցանակակիր` Ալիկ Կոստանդյան, «Նատյուրմորտ»

 «ԲՐՈՆԶԵ» մրցանակակիր` Մարիետա Արզումանյանը, «Բնանկար-Ձմեռ»

«ԲՐՈՆԶԵ» մրցանակակիր` Աննա Դանիելյանը, «Մայր Թերեզա»

«ԲՐՈՆԶԵ» մրցանակակիր` Ալյոնա Գևորգյանը, «Սենյակում»

 

Քանդակ.

 «ՕՐԻԳԻՆԱԼ» մրցանակակիր` Նարեկ Կնյազյանը, «Գարնան մեղեդի»

 

Կինոարվեստ

«ՈՍԿԵ» մրցանակակիր` ռեժիսոր Ջիվան Կոջոյան, «Շարժվիր արագ, կյանքը կարճ է»:

«ԱՐԾԱԹԵ» մրցանակակիր` ռեժիսոր Արթուր Օրդոյան, «Հովվերգություն»:

«ԱՐԾԱԹԵ» մրցանակակիր` ռեժիսոր Անդրանիկ Հարությունյան, «Հեքիաթ:

«ԲՐՈՆԶԵ» մրցանակակիր`  ռեժիսոր Ժաննա Նազարյան, «Համո պապիկը»:

«ԲՐՈՆԶԵ» մրցանակակիր` ռեժիսոր Արթուր Սուքիասյան, «Հայաստանի 8 րոպեն»:

«ԲՐՈՆԶԵ» մրցանակակիր` ռեժիսոր Արտակ Ավետիսյան, «Գիշերային Փիլիսոփա»:

 

Թատերական արվեստ

«ՈՍԿԵ» մրցանակակիր մասնագիտական հանձնախումբը չի առանձնացրել

«ԱՐԾԱԹԵ» մրցանակակիր`  Գեղամ Շերոյան, «+-»:

«ԱՐԾԱԹԵ» մրցանակակիր` Արսեն Միքայելյան, «Երկնագույն շան աչքերը»:

 «ԲՐՈՆԶԵ» մրցանակակիր` Աիդա Սիմոն, «L'Ultima Cena»

«ԲՐՈՆԶԵ» մրցանակակիր`  Հարություն Գալֆայան, «Քո մասին է» Բեմադրությունը`

«ԲՐՈՆԶԵ» մրցանակակիր` Վիկտորիա Մատվեևա, «Ընդվզում»:

 

Փառատոնի տնօրեն՝ Էրիկ Բարսեղյան (Ուսումնական թատրոնի տնօրեն)

Փառատոնի գեղարվեստական խորհրդատու՝ Արմեն Մազմանյան (ԵԹԿՊԻ ռեկտոր, արվեստի վաստակավոր գործիչ)

Մասնագիտական հանձնախումբ

Ռաֆայել Քոթանջյան (ՀՀ ժողովրդական արտիստ)

Վիգեն Չալդրանյան (Կինոռեժիսոր)

Դավիթ Մինասյան (Քանդակագործ)

Ժիրայր Դադասյան (Մնջախաղի թատրոնի գեղ. ղեկավար)

Անետա Երզինկյան (Կինոգետ)

Դավիթ Մուրադյան (Կինոգետ)

Աննա Հեքեքյան (ԵԹԿՊԻ թատրոնի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր)

Դավիթ Գալստյան (Լուսանկարիչ)

Գարեգին Գրիգորյան (Բեմադրիչ)

Աշոտ Համբարձումյան (Գեղանկարիչ)

Հրաչյա Ղազարյան (Բեմադրիչ)

Ռուդոլֆ Վաթինյան (Կինոօպերատոր)

Հայկ Օրդյան (կինոռեժիսոր)

Սամվել Սևադա (Լուսանկարիչ)

Ռուբեն Դանիելյան (գեղանկարիչ)

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին