ԱՐՁԱԳԱՆՔ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼԵԱՆԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԻՆ։ Կրկնեմ, որ նախընտրելի եմ համարում այս ոճը եւ շնորհակալ եմ հրապարակային երկխօսութեան հրաւէրի համար։ 24.08.2014 հարապարակուած նամակի հիմնական իմաստն այն է, որ ես ասպարէզ իջնեմ որոշակի հաւակնութիւններով։ «Ոչ թե պայքարի իմ նախընտրած ձեւից հրաժարվելու, այլ փոխելու եւ հզորացնելու այն, ժողովրդին դրա մեջ ներգրավելու խնդրանքով»: Հենց այս մասը՝ «ժողովրդին դրա մեջ ներգրավելու» կոչը ես հաւակնութիւն եմ համարում։ Շատ, շատ աւելի բարձր գնայատական ունենալով իմ ներդումների մասին, ընդգծեմ, որ որեւէ հաւակնութիւն չունեմ։ Պատրաստակամութիւն օգտակար լինելու՝ անչափ, բայց հաւակնութիւն՝ ոչ։
Ո՞վ է ասում, որ ես իմ համեստ ձեռնարկով կամենում եմ յեղաբեկում առաջացնել։ Ես գիտեմ, որ լռելու իրաւունք չունեմ եւ եթէ ոչինչ անել չեմ կարող, ապա գոնէ պէտք է բողոքեմ թէկուզ յանուն նոյնիսկ մէկ քաղաքացու։
Իհարկէ, ես համաձայն եմ, «... որ մեր առջեվ խոյացող սպառնալիքներն ու մարտահրավերները կարող են հաղթահարվել ոչ թե անհատական կամ կուսակցական ջանքերով, այլ միմիայն համազգային միասնության եւ պայքարի միջոցով»: Եւ պատրաստ եմ ունենալ իմ ներդումը, բայց իմ պատրաստակամութիւնն ընդծելուց աւելի ԱՅՍՕՐ ոչինչ չեմ անի։ Իմ քայլը չի հակասում աւելի վճռական գործողութիւնների դիմելու գաղափարին, բայց ինչու՞ ես պէտք է խնդրեմ մարդկանց միանալ ինձ։ Եթէ իրենց պէտք է, թող միանան։
«... ժամանակն է դուրս գալ Ազատության հրապարակ...»։ Դէմ չեմ, բայց եթէ ժամաակն է, թող գան։ Որեւէ մարդ-անհատ էլ ի՞նչ կարող էր անել առանց իշխանական լծակների, որ ես չեմ արել։ Նշեք մի անուն, ով այսօր կամ 100 տարի առաջ աւելին է արել որպէս անհատ։ Հիմա էլ պատրաստ եմ, պատրաստ եմ վերջին սպասաւորը լինել ազատասեր, արժանապատիւ մարդու, բայց իմ քայլերը կապել տարտամութեան մէջ խարխափողների հետ, երբեք։ Կգա՞ն, ես իրենց հետ եմ։ Չեն գայ, նորութիւն չէ։ Ինչ է իրենց պապե՞րն են եղել Դաւիթ Բէկի կամ Նժդէհի հետ, թէ՞ իրենց հայրերը՝ Հայկազ Խաչատրեանի կամ Ստփան Զատիկեանի կամ ինձ հետ։ «Ազատության հրապարակում» չի սկսուել ազգային-ազատագրական պայքարը... Այնտեղ միայն մասամբ շարունակուել է։ Ես երբեք իմ ծրագրերը չեմ կապել անորոշ սպասումների ու նոյնքան անորոշ աջակիցների հետ։ Հաւատացել եմ հայ մարդու ինքնագիտակցութեանը, պայքարել նրա՝ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՆՔՆՈՐՈՇՈՒԵԼՈՒ ԻՐԱՒՈՒՆՔԻ համար, սակայն անառարկելի ճշմարտութիւնների համար պայքարը չեմ պայմանաւորել նրանց կամ նոյնիսկ մտերիմ ընկերներիս պահուածքով։ Եթէ չեմ կարողացել անել այն, ինչ ուզում եմ, ապա գոնէ արել եմ այն, ինչ կարողացել եմ։ Իհարկէ, շնորհակալ եմ եւ պարտաւորուած ինձ, իմ գործին՝ մեր գործին, սատարելու պատրաստակամուեթան համար, սակայն այսպիսի հազարաւոր նամակների առկայութեան դէպքում միայն ես յանդէս կգայի համազգային ըմբոստութեան կոչ-հրաւէրով։ Անհարկի համեստութեամբ չեմ տառապում, գիտեմ, որ առաջնորդ եմ եղել մի ամբողջ սերնդի համար, սակայն եղել եմ եւ մնում եմ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒ ՀԱՒԱՔԱԿԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՆՄՆԱՑՈՐԴ ՀԵՏԵՒՈՐԴ եւ փոխուել չեմ պատրաստւում։
Լաւագոյն մաղթանքներով՝ ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ (1968 թուականից ԱՄԿ-ԱԻՄ առաջնորդ)
ԱՐՁԱԳԱՆՔ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼԵԱՆԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԻՆ։ Կրկնեմ, որ նախընտրելի եմ համարում այս ոճը եւ շնորհակալ եմ հրապարակային երկխօսութեան հրաւէրի համար։
24.08.2014 հարապարակուած նամակի հիմնական իմաստն այն է, որ ես ասպարէզ իջնեմ որոշակի հաւակնութիւններով։ «Ոչ թե պայքարի իմ նախընտրած ձեւից հրաժարվելու, այլ փոխելու եւ հզորացնելու այն, ժողովրդին դրա մեջ ներգրավելու խնդրանքով»: Հենց այս մասը՝ «ժողովրդին դրա մեջ ներգրավելու» կոչը ես հաւակնութիւն եմ համարում։ Շատ, շատ աւելի բարձր գնայատական ունենալով իմ ներդումների մասին, ընդգծեմ, որ որեւէ հաւակնութիւն չունեմ։ Պատրաստակամութիւն օգտակար լինելու՝ անչափ, բայց հաւակնութիւն՝ ոչ։ Ո՞վ է ասում, որ ես իմ համեստ ձեռնարկով կամենում եմ յեղաբեկում առաջացնել։ Ես գիտեմ, որ լռելու իրաւունք չունեմ եւ եթէ ոչինչ անել չեմ կարող, ապա գոնէ պէտք է բողոքեմ թէկուզ յանուն նոյնիսկ մէկ քաղաքացու։Իհարկէ, ես համաձայն եմ, «... որ մեր առջեվ խոյացող սպառնալիքներն ու մարտահրավերները կարող են հաղթահարվել ոչ թե անհատական կամ կուսակցական ջանքերով, այլ միմիայն համազգային միասնության եւ պայքարի միջոցով»:
Եւ պատրաստ եմ ունենալ իմ ներդումը, բայց իմ պատրաստակամութիւնն ընդծելուց աւելի ԱՅՍՕՐ ոչինչ չեմ անի։ Իմ քայլը չի հակասում աւելի վճռական գործողութիւնների դիմելու գաղափարին, բայց ինչու՞ ես պէտք է խնդրեմ մարդկանց միանալ ինձ։ Եթէ իրենց պէտք է, թող միանան։ «... ժամանակն է դուրս գալ Ազատության հրապարակ...»։ Դէմ չեմ, բայց եթէ ժամաակն է, թող գան։ Որեւէ մարդ-անհատ էլ ի՞նչ կարող էր անել առանց իշխանական լծակների, որ ես չեմ արել։ Նշեք մի անուն, ով այսօր կամ 100 տարի առաջ աւելին է արել որպէս անհատ։ Հիմա էլ պատրաստ եմ, պատրաստ եմ վերջին սպասաւորը լինել ազատասեր, արժանապատիւ մարդու, բայց իմ քայլերը կապել տարտամութեան մէջ խարխափողների հետ, երբեք։ Կգա՞ն, ես իրենց հետ եմ։ Չեն գայ, նորութիւն չէ։ Ինչ է իրենց պապե՞րն են եղել Դաւիթ Բէկի կամ Նժդէհի հետ, թէ՞ իրենց հայրերը՝ Հայկազ Խաչատրեանի կամ Ստփան Զատիկեանի կամ ինձ հետ։ «Ազատության հրապարակում» չի սկսուել ազգային-ազատագրական պայքարը...
Այնտեղ միայն մասամբ շարունակուել է։ Ես երբեք իմ ծրագրերը չեմ կապել անորոշ սպասումների ու նոյնքան անորոշ աջակիցների հետ։ Հաւատացել եմ հայ մարդու ինքնագիտակցութեանը, պայքարել նրա՝ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՆՔՆՈՐՈՇՈՒԵԼՈՒ ԻՐԱՒՈՒՆՔԻ համար, սակայն անառարկելի ճշմարտութիւնների համար պայքարը չեմ պայմանաւորել նրանց կամ նոյնիսկ մտերիմ ընկերներիս պահուածքով։ Եթէ չեմ կարողացել անել այն, ինչ ուզում եմ, ապա գոնէ արել եմ այն, ինչ կարողացել եմ։ Իհարկէ, շնորհակալ եմ եւ պարտաւորուած ինձ, իմ գործին՝ մեր գործին, սատարելու պատրաստակամուեթան համար, սակայն այսպիսի հազարաւոր նամակների առկայութեան դէպքում միայն ես յանդէս կգայի համազգային ըմբոստութեան կոչ-հրաւէրով։ Անհարկի համեստութեամբ չեմ տառապում, գիտեմ, որ առաջնորդ եմ եղել մի ամբողջ սերնդի համար, սակայն եղել եմ եւ մնում եմ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒ ՀԱՒԱՔԱԿԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՆՄՆԱՑՈՐԴ ՀԵՏԵՒՈՐԴ եւ փոխուել չեմ պատրաստւում։ Լաւագոյն մաղթանքներով՝ ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ (1968 թուականից ԱՄԿ-ԱԻՄ առաջնորդ)
Պարույր Հայրիկյան