▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի ժխտողականությունն ու Գերմանիայի նախապաշարմունքը

 

Իսպանական El Diario-ն Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր վերջին անդրադարձում գրում է Ցեղասպանության տարիներին Գերմանիայի ներգրավվածության և ճանաչման վերաբերյալ նրա այժմյան դիրքորոշման մասին: Հոդվածը ներկայացնում ենք զգալի կրճատումներով:
 
Այսօր, երբ արդեն լրացել է Հայոց ցեղասպանության հարյուր տարին՝ 100 տարին պատմական մի փաստի, որն անվիճարկելի է,  պատասխանատու պետությունը դեռ չի ճանաչել այն: 1914-ից սկսած` Առաջին աշխարհամարտի տարիներին, ավելի քան մեկ միլիոն հայ կողոպտվել, տեղահանվել և սպանվել է Օսմանյան կայրսության` ներկայիս Թուրքիայի իշխող կուսակցության հրամանով: Այսօր, Գերմանիայում, հենց Գերմանիայում նախագահի կողմից հնչած ճանաչումը մեկնաբանվում-վերածվում է թերահավատության դրսևորման` ներկայացնելով, որ Ցեղասպանության փաստը հավաստված չէ, և առաջարկվում է ճշմարտությունը պարզելու համար հանձնաժողով կազմել: Ինչպե՞ս է հնարավոր ներկայում այսպիսի ժխտողականություն դրսևորել:
 
Հարցը հակասական է՝ անգամ կոտորածների մասին տեղյակ լինելով հենց կատարման պահից ի վեր: Այն ժամանակ «ցեղասպանություն» եզրը չէր օգտագործում, քանի որ այդ եզրը ստեղծվել է 1944-ին` բնորոշելու մարդկային խմբին բնաջնջելու մտադրությունը:
Դեռևս «ցեղասպանություն» տերմինի բացակայության ժամանակ այն անվանում էին «մի ժողովրդի կոտորած», «ապապետականացման հանցագործություն» և ավելի հաճախ` «հանցագործություն մարդկության դեմ»: 
Թուրքական ժխտողականությունը գալիս է դեռևս Օսմանյան կայրության փլուզման և Թուրքիայի Հանրապետության ստեղծման ժամանակներից` 1922-1924 թթ-ից: Նրանք ժխտում են, որ ծրագրավորված գործողություններ են իրականացրել ժողովրդի գոյությունը դադարեցնելու նպատակաով: Այս ժխտողականությունն, այսօր, անպատասխանատու կերպով դրսևորվում է նաև Գերմանիայում: Գերմանիայի շահն է այդպես թելադրում այս դեպքում:
 
Քաղաքական, տնտեսական, տեխնիկական և ռազմական աջակցություն ցույց տալով Օսմանյան կայսրությանը` Գերմանիան ռազմականորեն ներգրավվեց Ցեղասպանության գործում. օգնում էր կազմակերպել հայերի տեղահանությունն ու կողոպուտը… Գերմանիայի ներկայիս նախագահն ընդունում է դա:
 
Գերմանական դիվանագիտությունը, փորձելով գործել որպես քրիստոնյաների պաշտպան, մտադիր է եղել թաքցնել իր գործողությունները:
 
Ինչպես և Հոլոքոսթի դեպքում, Ցեղասպանությունը տեղի է ունեցել: Ժողովրդագրական տվյալներով` Անատոլիան նախկինում հայկական, իսկ այժմ թուրքական տարածք է: Եվ այժմ Գերմանիայի՝ հենց Գերմանիայի ինքնաբուխ աջակցությունն է երաշխիք ապահովում թուրքական ժխտողականության համար:

Իսպանական El Diario-ն Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր վերջին անդրադարձում գրում է Ցեղասպանության տարիներին Գերմանիայի ներգրավվածության և ճանաչման վերաբերյալ նրա այժմյան դիրքորոշման մասին: Հոդվածը ներկայացնում ենք զգալի կրճատումներով: Այսօր, երբ արդեն լրացել է Հայոց ցեղասպանության հարյուր տարին՝ 100 տարին պատմական մի փաստի, որն անվիճարկելի է,  պատասխանատու պետությունը դեռ չի ճանաչել այն: 1914-ից սկսած` Առաջին աշխարհամարտի տարիներին, ավելի քան մեկ միլիոն հայ կողոպտվել, տեղահանվել և սպանվել է Օսմանյան կայրսության` ներկայիս Թուրքիայի իշխող կուսակցության հրամանով:

Այսօր, Գերմանիայում, հենց Գերմանիայում նախագահի կողմից հնչած ճանաչումը մեկնաբանվում-վերածվում է թերահավատության դրսևորման` ներկայացնելով, որ Ցեղասպանության փաստը հավաստված չէ, և առաջարկվում է ճշմարտությունը պարզելու համար հանձնաժողով կազմել: Ինչպե՞ս է հնարավոր ներկայում այսպիսի ժխտողականություն դրսևորել: Հարցը հակասական է՝ անգամ կոտորածների մասին տեղյակ լինելով հենց կատարման պահից ի վեր:

Այն ժամանակ «ցեղասպանություն» եզրը չէր օգտագործում, քանի որ այդ եզրը ստեղծվել է 1944-ին` բնորոշելու մարդկային խմբին բնաջնջելու մտադրությունը:Դեռևս «ցեղասպանություն» տերմինի բացակայության ժամանակ այն անվանում էին «մի ժողովրդի կոտորած», «ապապետականացման հանցագործություն» և ավելի հաճախ` «հանցագործություն մարդկության դեմ»: Թուրքական ժխտողականությունը գալիս է դեռևս Օսմանյան կայրության փլուզման և Թուրքիայի Հանրապետության ստեղծման ժամանակներից` 1922-1924 թթ-ից: Նրանք ժխտում են, որ ծրագրավորված գործողություններ են իրականացրել ժողովրդի գոյությունը դադարեցնելու նպատակաով: Այս ժխտողականությունն, այսօր, անպատասխանատու կերպով դրսևորվում է նաև Գերմանիայում: Գերմանիայի շահն է այդպես թելադրում այս դեպքում:

Քաղաքական, տնտեսական, տեխնիկական և ռազմական աջակցություն ցույց տալով Օսմանյան կայսրությանը` Գերմանիան ռազմականորեն ներգրավվեց Ցեղասպանության գործում. օգնում էր կազմակերպել հայերի տեղահանությունն ու կողոպուտը… Գերմանիայի ներկայիս նախագահն ընդունում է դա: Գերմանական դիվանագիտությունը, փորձելով գործել որպես քրիստոնյաների պաշտպան, մտադիր է եղել թաքցնել իր գործողությունները: Ինչպես և Հոլոքոսթի դեպքում, Ցեղասպանությունը տեղի է ունեցել: Ժողովրդագրական տվյալներով` Անատոլիան նախկինում հայկական, իսկ այժմ թուրքական տարածք է: Եվ այժմ Գերմանիայի՝ հենց Գերմանիայի ինքնաբուխ աջակցությունն է երաշխիք ապահովում թուրքական ժխտողականության համար:

armeniangenocide100.org

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին