▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ես մրցակցությունից դուրս եմ. Ազնավուրը՝ Քարդաշյանի մասին

 

Շառլ Ազնավուրի՝ Ցեղասպանությունից փրկված  հայ ծնողները Փարիզում սպասում էին ԱՄՆ վիզա ստանալուն, երբ 1924թ. մայիսի 22-ին լույս աշխարհ եկավ նրանց որդին՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը։ ԱՄՆ վիզան այդպես էլ չստացվեց, իսկ հետո վրա հասավ պատերազմը, որի տարիներին Վաղինակն ու իր քույրը սկսեցին հոգալ իրենց ընտանիքի ապրուստի մասին։ 9 տարեկանում նա սկսեց աշխատել, եւ այլեւս կանգ չառավ մինչ օրս։ Այսպես է սկսում Die Welt գերմանական պարբերականում հրապարակած իր հեղինակային հոդվածը սյունակագիր Մարտինա Մայսթերը՝ անդրադառնալով աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի նոր՝ 51-րդ ալբոմին, որը կոչվում է Encores։
Նոր ձայնասկավառակի մասին խոսելիս Ազնավուրը նշում է, որ չի պատրաստվում ստեղծագործական կարիերայում  դադար տալ։ «Դադա՞ր։ Ինչու՞։ Եթե ես այլեւս բեմ դուրս չգամ, ես իսկույն կմահանամ։ Իսկ ես դեռ երկար ժամանակ նման պլաններ չեմ կազմում»,- ասում է Ազնավուրը։
Իր 91-րդ տարեդարձը նա նշել չի պատրաստվում, ճիշտ այնպես, ինչպես չի նշել 90-ամյակը։ Անցյալ տարի այդ հոբելյանական երեկոն նա անցկացրեց բեմի վրա, իսկ հանդիսատեսը հավաքվել էր կենդանի լեգենդին լսելու համար, շարունակում է հոդվածագիրը։
Ազնավուր անունը նշանակում է աշխարհում 180 վաճառված ալբոմ, անուն, որը կապված է Էդիտ Պիաֆի, Լայզա Մինելիի եւ Ոսկե սկավառակների այնպիսի քանակի հետ, որոնց թիվը հիշել պարզապես հնարավոր չէ։ Ազնավուրը գրել եւ կատարել է 1200 երգ, որոնք երգել է 8 լեզուներով։
Նա նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում՝ սկսած Ֆոլկեր Շլյոնդորֆի «Թիթեղյա թմբուկից» մինչեւ Ատոմ Էգոյանի «Արարատը», որտեղ նա խաղում է Հայոց ցեղասպանութան մասին ֆիլմ նկարահանող հոլիվուդյան պրոդյուսերի դեր»,- գրում է հեղինակը եւ հետաքրքիր հարցադրում կատարում Ազնավուրին.
-Դուք համարվում եք աշխարհի ամենահայտնի հայը։ Սակայն Ցեղասպանության 100-ամյակին ձեզ մրցակցություն ստեղծեց այնպիսի աստղ, ինչպիսին Քիմ Քարդաշյանն է։ Դուք մրցակցու՞մ եք նրա հետ։
«Ես մրցակցե՞մ։ Ինչ Հայաստանին է վերաբերում, այնտեղ ես մրցակցությունից դուրս եմ»,- ասում է Ազնավուրը, որը իր հայրենիքի  հետ պայքարում է Ցեղասպանության ճանաչման համար, եւ որը  իր հայրենիքի կողքին էր 1988թ. երկրաշարժի ժամանակ,- գրում է հոդվածագիրը։
«Միայն վշտի  մեջ է մարդ ինքն իրեն գտնում»,- պարզաբանում է Ազնավուրը երկրաշարժի տարիներին Հայաստանին ցուցաբերած իր օգնությունը։
Խոսելով իր երգերից՝ շանսոնիեն բացատրում է, թե ինչպես է կարողանում ազդել մարդկանց հույզերի վրա։ «Ես գող եմ,- ասում է Ազնավուրը,- ես գողանում եմ ոչ թե իրեր, ոչ թե պատմություններ, այլ մարդկային զգացմունքներ»։
Նա նկատի ունի, իր երգերը, որոնցով նա գերում է մարդկանց սրտերը, գրում է թերթը։
Նրա համար տաբուներ չկան։ 70-ական թթ սկզբին նա նույնասեռականության մասին մի երգ գրեց։ «Սկանդալն անիմաստ է։ Ես երգում եմ ամենատարբեր բաների մասին։ Ես ոչ մի խնդիր չունեմ։ Հանրությանը պետք է միշտ մի փոքր ցնցես»,- բացատրում է նա։
Նրա ալբոմը մելանխոլիկ են անվանում։  Այնտեղ տեղ են գտել երգել երգչի մանկության, նոստալգիայի, Էդիտ Պիաֆի մասին երգեր։ Սակայն Ազնավուրն իր ալբոմը մելանխոլիկ չի համարում։ «Մելանխոլի՞կ։ Բացարձակապես։ Նոստալգի՞կ, այո՛։ Մելանխոլիան ինձ մոտ ասոցացվում է բազկաթոռին նստած ձանձրացող եւ տխուր մարդու հետ։ Իսկ նոստալգիան ճանապարհորդություն է դեպի անցյալ»,- ասում է շանսոնիեն։
Աշխարհահռչակ երգիչը նաեւ իրական ճանապարհորդություններ է կատարում։ Նա վերջերս է վերադարձել Երեւանից, իսկ դրանից առաջ համերգներ էր տվել Ռուսաստանում։ Առաջիկայում շրջագայություն է պլանավորում Իսպանիայում։ Զուտ հետաքրքրասիրությունից ելնելով՝ նա մեկնել էր Չինաստան եւ Ուզբեկստան։ «Ես այդպես լիցքավորում եմ իմ մարտկոցները, ինչի շնորհիվ  իմ գլուխը միշտ լի է թարմ գաղափարներով»,- պարզաբանում է նա։
Դպրոցական տարիներին էմիգրանտի որդի լինելու կնիքը կրող Ազնավուրի համար նաեւ ստեղծագործական կարիերայի առաջին փուլում շատ հարվածներ եղան։  Նրան հաճախ էին քննադատում։ Նրա ձայնը խռպոտ էր, երգի տեքստերը չափազանց բաց, ինքը՝ կարճահասակ։ Նա նման չէր աստղերին, որոնց սովոր էր տեսնել Փարիզը։
Սակայն նա համառորեն հավատում էր իր աստեղային ժամին եւ իր փառքով պատժեց բոլոր չար լեզուներին։ «Ես վտանգավոր եմ։ Հալածյալ մարդիկ միշտ վտանգավոր են լինում»,- ասում է նա։
Մի քանի տարի առաջ Time-ն ու CNN-ը անցկացրած հարցումների արդյունքում Ազնավուրին ճանաչել էին հարյուրամյակի մշակութային գործիչը։ Նրա անունը առաջ է անցել Ֆրենկ Սենատրայից եւ Էլվիս Փրեսլիից։  «Նա փոքրիկ տաղանդավոր հիմարիկ է»,- այսպես էր անվանում նրան Պիաֆը,- «եւ այդուհանդերձ, ավելի շատ հանճար, քան հիմարիկ»։
«Էդիտը բոլորի հոգին հանում էր, միայն ոչ իմը։ Ինչու՞։ Որովհետեւ ես նրա սիրեկանը չէի եղել, եւ նա ինձ վրա չուներ այդ իշխանությունը»,- հիշում է Ազնավուրը։
«Եվ հետո ես դիմանում եմ դժվարություններին։ Մարդիկ հաճախ են հարցնում, թե որն է իմ երկարակեցության գաղտնիքը, ինչին ես պատասխանում եմ. պետք է խնամել մեքենան, որը դուք երկար եք քշել պատրաստվում»,- եզրափակում է շանսոնիեն։

Die Welt գերմանական պարբերականի սյունակագիր Մարտինա Մայսթերն իր հրապարակած հեղինակային հոդվածում անդրադարձել է   Շառլ Ազնավուրի նոր՝ 51-րդ ալբոմին, որը կոչվում է Encores։ Նոր ձայնասկավառակի մասին խոսելիս Ազնավուրը նշում է, որ չի պատրաստվում ստեղծագործական կարիերայում  դադար տալ։

«Դադա՞ր։ Ինչու՞։ Եթե ես այլեւս բեմ դուրս չգամ, ես իսկույն կմահանամ։ Իսկ ես դեռ երկար ժամանակ նման պլաններ չեմ կազմում»,- ասում է Ազնավուրը։

Իր 91-րդ տարեդարձը նա նշել չի պատրաստվում, ճիշտ այնպես, ինչպես չի նշել 90-ամյակը։ Անցյալ տարի այդ հոբելյանական երեկոն նա անցկացրեց բեմի վրա, իսկ հանդիսատեսը հավաքվել էր կենդանի լեգենդին լսելու համար, շարունակում է հոդվածագիրը։
Նա նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում՝ սկսած Ֆոլկեր Շլյոնդորֆի «Թիթեղյա թմբուկից» մինչեւ Ատոմ Էգոյանի «Արարատը», որտեղ նա խաղում է Հայոց ցեղասպանութան մասին ֆիլմ նկարահանող հոլիվուդյան պրոդյուսերի դեր»,- գրում է հեղինակը եւ հետաքրքիր հարցադրում կատարում Ազնավուրին.
-Դուք համարվում եք աշխարհի ամենահայտնի հայը։ Սակայն Ցեղասպանության 100-ամյակին ձեզ մրցակցություն ստեղծեց այնպիսի աստղ, ինչպիսին Քիմ Քարդաշյանն է։ Դուք մրցակցու՞մ եք նրա հետ։
«Ես մրցակցե՞մ։ Ինչ Հայաստանին է վերաբերում, այնտեղ ես մրցակցությունից դուրս եմ»,- ասում է Ազնավուրը, որը իր հայրենիքի  հետ պայքարում է Ցեղասպանության ճանաչման համար, եւ որը  իր հայրենիքի կողքին էր 1988թ. երկրաշարժի ժամանակ,- գրում է հոդվածագիրը։
«Միայն վշտի  մեջ է մարդ ինքն իրեն գտնում»,- պարզաբանում է Ազնավուրը երկրաշարժի տարիներին Հայաստանին ցուցաբերած իր օգնությունը։

Ազնավուր անունը նշանակում է աշխարհում 180 վաճառված ալբոմ, անուն, որը կապված է Էդիտ Պիաֆի, Լայզա Մինելիի եւ Ոսկե սկավառակների այնպիսի քանակի հետ, որոնց թիվը հիշել պարզապես հնարավոր չէ։ Ազնավուրը գրել եւ կատարել է 1200 երգ, որոնք երգել է 8 լեզուներով։

Խոսելով իր երգերից՝ շանսոնիեն բացատրում է, թե ինչպես է կարողանում ազդել մարդկանց հույզերի վրա։ «Ես գող եմ,- ասում է Ազնավուրը,- ես գողանում եմ ոչ թե իրեր, ոչ թե պատմություններ, այլ մարդկային զգացմունքներ»։
Նա նկատի ունի, իր երգերը, որոնցով նա գերում է մարդկանց սրտերը, գրում է թերթը։

Հոդվածում նշվում է նաև, որ աշխարհահռչակ շանսոնիեն շատ ճանապարհորդություններ է կատարում։ Նա վերջերս է վերադարձել Երեւանից, իսկ դրանից առաջ համերգներ էր տվել Ռուսաստանում։ Առաջիկայում շրջագայություն է պլանավորում Իսպանիայում։ Զուտ հետաքրքրասիրությունից ելնելով՝ նա մեկնել էր Չինաստան եւ Ուզբեկստան։ «Ես այդպես լիցքավորում եմ իմ մարտկոցները, ինչի շնորհիվ  իմ գլուխը միշտ լի է թարմ գաղափարներով»,- պարզաբանում է նա։

Մի քանի տարի առաջ Time-ն ու CNN-ը անցկացրած հարցումների արդյունքում Ազնավուրին ճանաչել էին հարյուրամյակի մշակութային գործիչը։ Նրա անունը առաջ է անցել Ֆրենկ Սենատրայից եւ Էլվիս Փրեսլիից։  «Նա փոքրիկ տաղանդավոր հիմարիկ է»,- այսպես էր անվանում նրան Պիաֆը,- «եւ այդուհանդերձ, ավելի շատ հանճար, քան հիմարիկ»։
«Էդիտը բոլորի հոգին հանում էր, միայն ոչ իմը։ Ինչու՞։ Որովհետեւ ես նրա սիրեկանը չէի եղել, եւ նա ինձ վրա չուներ այդ իշխանությունը»,- հիշում է Ազնավուրը։

Հոդվածն ամբողջությամբ՝ Die Welt գերմանական պարբերականում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին