▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը կապիկի նման պետք է նստի ծառին.Թուրքագետ

Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Ռուսաստան՝ մասնակցելու Մոսկվայի ամենամեծ՝ Ուլու Ջամիի բացման արարողությանը: Թուրքական «mynet.com» լրատվակայքի համաձայն՝ Մոսկվայի 6 մզկիթներից  մեկը հանդիսացող և վերջերս 170 մլն դոլարով վերանորոգված Ուլու Ջամիի բացման արարողությանը մասնակցել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Բացման արարողությունից հետո կայացել է երկու երկրների նախագահների հանդիպումը:

Հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ Թուրքիան Ռուսաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է և ընդգծել է տնտեսական ու առևտական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Իսկ Էրդողանն էլ նկատել է տվել, որ 2014-ին ռուս-թուրքական առևտրաշրջանառության ծավալը կազմել է 31 մլրդ դոլար, այս տարվա առաջին կիսամյակում՝ 11 մլրդ դոլար: Նա հայտնել է, որ Թուրքիան մտադիր է մինչև 2020 թվականն այդ ցուցանիշը հասցնել 100 մլրդ դոլարի:

Ըստ աղբյուրի՝  Պուտինն ու Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև՝ միջազգային նշանակության խնդիրներ:

«Այդ այցը, թեև անվանում են պաշտոնական, բայց այն արտածրագրային էր ու նախատեսված չէր, այսինքն, Էրդողանը ցանկություն է հայտնել մասնակցել այդ մզկիթի բացմամը, ուրեմն անհանգստացած էր և ինչ-որ խնդիրներ էր ունեցել, որոնք ցանակցել է պարզաբանել ՌԴ նախագահ Պուտինի հետ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝  չնայած արտաքուստ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մեղրային շղարշին, վերջին շրջանում կան մի շարք տարբեր սրության հարցեր, որոնք ցույց են տալիս, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև  կան խնդիրներ, որոնց շուրջ սկզբունքայնորեն չկա և մոտ ապագայում համաձայնություն չի լինի.

«Նրանց սրված հարաբերությունները նկատելի դարձան Պուտինի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին Երևան այցից հետո, մյուսը  Ղրիմի թաթարների խնդիրն է, հաջորդը՝ քրդական բանվորական կուսակցության հարցն է, իսկ ամենակարևորը Սիրիայի հարցն է: Ասադի հարցում Ռուսաստանն ու Թուրքիան ունեն սկզբունքային տարակարծություն, որովհետև Էրդողանի համար առաջնայինը Ասադի ռեժիմի հեռացումն է, իսկ Ռուսաստանն այդ հարցում Էրդողանին թույլ չի տալիս սակարկել սա: Մոսկվային ոչ թե Ասադն է հետաքրքրում, այլև ասել են, որ թույլ չեն տալու Սիրիայի պետականության փլուզմանը, իսկ պետականության երաշխավորը Բաշար Ասադն է»:

Ինչ վերաբերում է Հայաստանին՝  թուրքագետը նկատում է.

«Մենք պետք է լինենք չինական առածի կապիկը, քանի դեռ կոկորդիլոսն ու վագրը իրար կոկորդ են կրծում, կապիկը պետք է խելոք նստի ծառին և հետևի, թե ինչով է ավարտվելու մենամարտը»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին