Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ մամուլի՝ Երևանում շատացել են մորեխները և այլ միջատները, որոնք բնակիչներին անհանգստացնում են։ Հարցը պարզաբանելու համար փորձառու միջատաբանի փոխարեն, դիմել են այդ ոլորտից անտեղյակ Կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավարին, ով բոլոր հարցերին մեկ պատասխան ունի (ոջիլի պատմությունն է)։ Նյութից պարզվում է, որ մորեխների, զատիկների, խավարասերների, ինվազիվ տարբեր միջատների և վնասատուների միակ մեղավորը ԹԵՂԻՆԵՐՆ են և երբ հատվեն բոլորը, հարցը կկարգավորվի։ Աբսուրդ։ Լավ, վերջ լինելու է այս քարոզչությանը… Ծառերը բնակչության կյանքի վահանն են, դաշտում չեք, սա շոգ, արևոտ գերկառուսապատված քաղաք է, տասնյակ ռիսկերով լի արհեստական միջավայր»։ |
«Ըստ Կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավարի` մորեխների, խավարասերների միակ մեղավորը թեղիներն են». Քրիստինա Վարդանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet