▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարսանիքային մուրացկանություն

 

Աշուն է: Երևանյան տաք, արևոտ, հաճելի աշուն: Երևանի ՀԱԹ Սուրբ Երրորդություն եկեղեցում երիտասարդ զույգերի պսակադրություններ են, պատահում է օրական մի քանի անգամ: Շատ հաճելի է դիտել երիտասարդ զույգերի երազկոտ  հայացքներն ու եկեղեցու բակում հաճույքով նկարվելը, նրանց հարազատների ու բարեկամների անկեղծ ուրախությունը:  Բայց, ուրախությունը հարամվում է…. այդ նույն բակում վխտում են նաև մուրացկաններ` շարժական ու անշարժ, տարբեր տարիքի ու սեռերի մուրողներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում հարսանքավորների մոտ գութ ու աղերսանք գեներացնելու նպատակով: Ու  ի՞նչ  գթասրտության մասին կարող է  խոսք լինել, երբ սառը ասֆալտին նստած, փնթիության  մեջ թավալվող  ու տարիներով չլողացած շարժվող  էակներ  գարշահոտություն սփռելով մոտենում են հարս ու փեսային, քավոր-քավորկնոջը,  հերթով գրեթե բոլորին` ու փող մուրում, ուզում են ու ուզում: Ուզում են լկտի ու լպիրշ ձևով, առանց դույզն իսկ ամոթի: Ու ոչ մի կշտամբանք, ոչ մի արգելանք` ոչ եկեղեցու սպասավորների, ոչ ոստիկանության, ոչ իշխանությունների, ոչ մեկի կողմից: Անտարբերություն ու վերջ: Քննարկում ենք ընտանեկան բռնության հարցեր: Ահա արդեն մի քանի տարի է` տարիքով կին մուրացկանն  իր երևի թոռանը ստաժավոր հրահանգներ տալով այս եկեղեցու բակում դրդում է մուրացկանության: Սառն ասֆալտին փռվելը, փնթիությունը, գարշահոտությունը չգիտես ինչպես բացատրես փոքր, հետաքրքրվող  երեխաներին…
Ինչպես կասեր մեր սիրելի երգիծաբան Հովհաննես Դավթյանը, խղճում ես` տալիս ես, վրա են տալիս, թե բան չես տալիս ու խույս ես տալիս` անեծք են տալիս, կամ եթե մի քիչ մտորում` դադար ես տալիս` կողքդ մեխվում են ու շրջապատին այնպիսի  մի բուրմունք են տալիս, որ արտաքնոցի հոտը գլուխը պատովն է տալիս, ու անմիջապես քեզ հաշիվ ես տալիս, որ էս ուրախությունը քեզ հեչ ձեռք չի տալիս: Ու հիմա ես Ձեզ հարց եմ տալիս, թե էս հարցին ո՞վ է պատասխան տալիս:
Երվանդ Կարապետյան

Աշուն է: Երևանյան տաք, արևոտ, հաճելի աշուն: Երևանի ՀԱԹ Սուրբ Երրորդություն եկեղեցում երիտասարդ զույգերի պսակադրություններ են, պատահում է օրական մի քանի անգամ: Շատ հաճելի է դիտել երիտասարդ զույգերի երազկոտ  հայացքներն ու եկեղեցու բակում հաճույքով նկարվելը, նրանց հարազատների ու բարեկամների անկեղծ ուրախությունը:  Բայց, ուրախությունը հարամվում է… այդ նույն բակում վխտում են նաև մուրացկաններ` շարժական ու անշարժ, տարբեր տարիքի ու սեռերի մուրողներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում հարսանքավորների մոտ գութ ու աղերսանք գեներացնելու նպատակով: Ու  ի՞նչ  գթասրտության մասին կարող է  խոսք լինել, երբ սառը ասֆալտին նստած, փնթիության  մեջ թավալվող  ու տարիներով չլողացած շարժվող  էակներ  գարշահոտություն սփռելով մոտենում են հարս ու փեսային, քավոր-քավորկնոջը,  հերթով գրեթե բոլորին` ու փող մուրում, ուզում են ու ուզում: Ուզում են լկտի ու լպիրշ ձևով, առանց դույզն իսկ ամոթի: Ու ոչ մի կշտամբանք, ոչ մի արգելանք` ոչ եկեղեցու սպասավորների, ոչ ոստիկանության, ոչ իշխանությունների, ոչ մեկի կողմից: Անտարբերություն ու վերջ: Քննարկում ենք ընտանեկան բռնության հարցեր: Ահա արդեն մի քանի տարի է` տարիքով կին մուրացկանն  իր երևի թոռանը ստաժավոր հրահանգներ տալով այս եկեղեցու բակում դրդում է մուրացկանության: Սառն ասֆալտին փռվելը, փնթիությունը, գարշահոտությունը չգիտես ինչպես բացատրես փոքր, հետաքրքրվող  երեխաներին…

Ինչպես կասեր մեր սիրելի երգիծաբան Հովհաննես Դավթյանը, խղճում ես` տալիս ես, վրա են տալիս, թե բան չես տալիս ու խույս ես տալիս` անեծք են տալիս, կամ եթե մի քիչ մտորում` դադար ես տալիս` կողքդ մեխվում են ու շրջապատին այնպիսի  մի բուրմունք են տալիս, որ արտաքնոցի հոտը գլուխը պատովն է տալիս, ու անմիջապես քեզ հաշիվ ես տալիս, որ էս ուրախությունը քեզ հեչ ձեռք չի տալիս: Ու հիմա ես Ձեզ հարց եմ տալիս, թե էս հարցին ո՞վ է պատասխան տալիս:

Երվանդ Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին