Տիգրան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Քաղաքական իմիջի կամ այն մասին, թե ինչ է գավրոշը
Սովորական պայմաններում մարդը կարող է կրել ինչ ասես, բայց երբ հանրային կերպար ես և ընտրում ես ինչ-որ իմիջ, դա անպայման պատմում է քո մասին, թե ինչ տեսակի հետ ես ինքդ քեզ ասոցացնում։
Այդ կեպին, որը կոչվում է գավրոշ, աջ կողմի անձի գլխին մենք հաճախ ենք տեսնում, անգամ խոշոր պետությունների լիդերների հետ հանդիպման ժամանակ, այսինքն` սա մի տեսակ ընդգծվող ինքնություն է գլոբալ մակարդակով։
Հարցրեցի ամենագետ Chatgpt-ին, թե սովորաբար ովքեր են կրում և սիրում կրել այդ գլխարկները։ Նա ինձ թվարկեց հետևյալ սոցիալական դասի ներկայացուցիչներին.
- մանր առևտրական
- արհեստավոր
- նկարիչ կամ գրող
- պոպուլիստ լիդերներ
Չեմ չափազանցնում, ինքներդ հարցրեք։ Այս կեպին կրող մարդը գիտակցելով, թե չգիտակցելով, լիովին ինքն իրեն նկարագրում է։ Եվ այստեղից հասկանում ենք, թե որքան կարևոր է, թե ինչ աշխատանքային անցյալ ու փորձ պետք է ունենան պետության ղեկավարները։
Մարդը, որը աշխատել է որպես գրող ու լրագրող, ղեկավարել ընդամենը փոքր խմբագրություն, ապա փոքր քաղաքական խմբակ, նա ինչպես պետք է իր մաշկով պատկերացնի պետական կառավարումը, ինչպես? Ոչ մի կերպ։
Նա ինչպես պետք է հասկանար, թե ինչ որակներ են պետք դրա համար։ Եթե մասնավոը փոքր խմբակի կամ թայֆայի միջավայրում է անցել ամբողջ գործունեությունդ, ինչպես պետք է գիտակցես պետական ինստիտուտների կարևորությունը ու քո համապատասխանությունը այդ բարձր չափանիշներին։
Ինչպես պետք է ախր իմանաս, թե ինչ է կարգապահությունն ու պատասխանատվությունը, թե ինչ է իրենից ներկայացնում ամեն ասածիդ համար պատասխան տալը, թե որքան կարևոր է կոկիկ ու խիստ կենցաղը։ Եթե չգիտես ու չես պատկերացնում, չես էլ ցանկանում, ուրեմն գործում ես քո էությամբ պետական այդ արժեհամակարգի դեմ։
Պատկերացրեք մի պահ մեր երբեմնի պետական ու ռազմական գործիչներին նման կեպի կրելիս։ Ասենք Նժդեհին, Անդրանիկին, սովետական ժամանակի լիդերներին, թեկուզ Տեր-Պետրոսյանին կամ Վազգեն Սարգսյանին, չեք կաչող։ Վանոն հագնում էր, բայց Վանոն գրող էր, գրող էլ մնաց մեր հիշողության մեջ։
Լավ, երկար չծավալվեմ, արդեն հասկացաք, թե որքան արժանիքներ են բաժանում մանր թայֆայական աշխատանքների ու պետական կամ խոշոր ընկերություններում աշխատած մարդկանց միջև։
Նման կեպի կրելուց իրեն լավ զգացող մարդը, իսկապես, կամ պետք է զբաղվի մանր առևտրով, կամ գնա բանաստեղծություն գրի, նկար նկարի, կամ կոշկակարություն անի, կամ թայֆաբազություն, ցանկացած այլ բան։ Դա պախարակելի չէ, ցանկացած գործ արժանի է հարգանքի։
Բայց գավրոշ հագնելուց իրեն լավ ու հպարտ զգացող մարդը երբեք չի կարող լինել էությամբ պետական կամ խոշոր գործերի հետ կապված մարդ։ Նրան ձգում է հենց լրագրությունը, բանտային հուշեր գրելը, հարցազրույցներ վարելը։ Դա է նրան ձգում, ինչ պետություն, ինչ լուրջ գործեր։ Ահա թե ինչ նրբություններ կան քաղաքական իմիջում, որը պատմում է մարդու տեսակի մասին։