▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը՝ համալիր կարգավորման շրջանակում. Ուորլիք

 

Մոսկվայում երկօրյա այցով գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ՄԽ աշխատանքին, հուլիսին Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂՀ այցին, ինչպես նաեւ այս տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման թեմային:
- Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի գործընթացը տեւում է արդեն շուրջ 23տարի: Սակայն իրական ձեռքբերումներից առայժմ կարելի է նշել միայներկխոսության, քննարկումների հնարավորությունը: Մյուս նպատակներից,որոնք նշված էին գործընթացի սկզբում, ցավոք, առայժմ ոչ մեկը չիիրականացվել…
Իսկապես, մեծ հիասթափություն կա: Մասնավորապես, հենց տարածաշրջանում: Քանի որ տեղի բնակիչները մինչեւ հիմա ավելի քան երկու տասնամյակ շարունակվող բախումների ականատեսն են: Հրադադարը, որի մասին համաձայնություն է ձեռք բերվել, ամբողջությամբ չի պահպանվում: Անցյալ տարի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները երեք անգամ հանդիպել են, իսկ եթե հաշվենք դրան նախորդած հաջող հանդիպումը Վիեննայում, ապա վերջին 12 ամիսներին չորս հանդիպում է կայացել: Եվ յուրաքանչյուր հանդիպում դրական արդյունք է տվել: Այո, նրանք դեռեւս համաձայնության չեն հասել: Բայց ես հավատում եմ, որ դա հնարավոր է: Այդ պատճառով էլ Վաշինգտոնն ու Մոսկվան շարունակում են մասնակցել այդ գործընթացին: Եվ մենք բոլոր տարրերն ու սկզբունքները միավորելու այնպիսի տարբերակ ենք փնտրում, որի դեպքում ապագայում հնարավոր կլինի համաձայնության հասնել:
- Վաշինգտոնում ինչպե՞ս են գնահատում տարածաշրջանի ռազմականիրադրությունը: Կարո՞ղ են մշտապես առաջացող բախումները վերաճելլայնածավալ պատերազմի:
2014 թվականը շատ վտանգավոր էր, քանի որ բախումների հետեւանքով երկու կողմից էլ զոհեր եղան՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում: 2015-ի հունվարն ընդհանրապես զոհերի մեծ թվով ամենավտանգավորն էր վերջին 20 տարիների ընթացքում: Այնպես որ՝ բոլոր հիմքերը կան մտահոգվելու, որ այդ հակամարտությունը կարող է ընդլայնվել: Այդ պատճառով չափազանց կարեւոր է միասին աշխատելը՝ բանակցությունների միջոցով հակամարտության լուծումը գտնելու եւ հրադադարի ռեժիմի պահպանումն ապահովելու համար: Բացասականն այն է, որ սա վտանգավոր եւ արյունահեղ հակամարտություն է, որը ցանկացած պահի կարող է սրվել: Դրականն էլ այն է, որ մենք՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան, լրջորեն զբաղվում ենք այդ հակամարտության խաղաղ լուծումը գտնելու ուղղությամբ, աշխատում ենք բոլոր կողմերի հետ, կոչ ենք անում պահպանել հրադադարը եւ ձգտել հակամարտությունը լուծել բանակցությունների ճանապարհով:
- Վաշինգտոնն ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանի կողմից խոշոր խմբաքանակովռուսական եւ իսրայելական զենք գնելու հանգամանքը:
Բոլոր կողմերը՝ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը, իրավունք ունեն ապահովել իրենց անվտանգությունը, եւ այդ առումով մենք հասկանում ենք, թե նրանք ինչու են ձգտում տարբեր մատակարարներից սպառազինություն ձեռք բերել: Միաժամանակ, անհանգստացնող են ռազմականացումն ուժեղացնելու ջանքերը, հատկապես շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Մենք զբաղվում ենք այդ հարցով: Եթե նախկինում հրադադարի ռեժիմը խախտվում էր դիպուկահարների եւ հրազենի միջոցով, ապա հիմա այնտեղ ավելի խոշոր սպառազինություն կա: Եվ դա մեզ անհանգստացնում է: Մեզ անհանգստացնում է նաեւ ռազմական հավասարակշռության հարցը: Մենք չենք ցանկանում, որպեսզի ռազմական հզորության հարաբերակցությունն այս կամ այն կողմին խթանի օգտագործել որոշ առավելություններ: Հենց այդ պատճառով էլ Հայաստանը պետք է մասնակցի կարգավորման գործընթացին, որպեսզի ավելի ու ավելի վտանգավոր դարձող ռազմական իրադրությունը հսկողության տակ լինի:
- Ինչպիսի՞ն է Վաշինգտոնի դիրքորոշումը, արդյո՞ք Հայաստանը պետք է ազատիԱդրբեջանի այն տարածքները, որոնք հակամարտության սկզբում ներառված չենեղել Ղարաբաղի մարզում:
Գրավյալ տարածքները պետք է Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձվեն համալիր կարգավորման շրջանակում: Այստեղ կարեւոր է չկառչել կարգավորման մեկ տարրից կամ մեկ սկզբունքից: Տարածքները պետք է վերադարձվեն, բայց կան նաեւ այլ գործոններ: Այդ պատճառով մենք միշտ խոսում ենք համալիր կարգավորման մասին: Չեք կարող վերցնել միայն մեկ ասպեկտ եւ պնդել, որ դա է կարգավորման հիմքը:
- Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը հետեւյալն է. եթե նրանք վերադարձնեն Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների մի մասը, ադրբեջանական բանակը կկարողանա այնտեղից կրակ բացել Արցախի ուղղությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբում ինչպե՞ս են հնարավոր համարում այդ խնդրի լուծումը:
Կարգավորման տարրերը պետք է լինեն անվտանգության երաշխիքները, որոնք ներառում են միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը: Եթե կամ երբ տարածքները վերադարձվեն, անհրաժեշտ կլինի միջազգային խաղաղարարներ տեղակայել՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար:
- Դրանք պետք է ԵԱՀԿ-ի, թե՞ ՄԱԿ-ի խաղաղարարներ լինեն:
Դա պետք է կողմերը որոշեն: Հարցը քննարկման առարկա կլինի:
- Իսկ Վաշինգտոնը ո՞ր տարբերակի կողմնակից է:
Մենք որեւէ տարբերակի կողմ հանդես չենք գալիս: Եթե կողմերը համաձայնության գան խաղաղարարների մասնակցության եւ ձեւաչափի հարցում, ԱՄՆ-ն պատրաստ է սատարել այդ տարբերակը: Բայց հիմա մենք չենք քննարկում այդ հարցը: Մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների տարատեսակ տարբերակների մասին, սակայն դեռեւս չենք հասել այն պահին, երբ կարելի է խոսել խաղաղարար ուժերի ձեւավորման մասին: Կցանկանայի հավելել, որ ԵԱՀԿ-ում բարձր մակարդակի պլանավորման խումբ կա, որի նպատակն էլ հենց խաղաղությունն ապահովելու գործողությունների տարբերակների մշակումն է: Ռազմական փորձագետների այդ խումբն արդեն նախապես մշակած մի քանի տարբերակ ունի, որոնք կանոնավոր կերպով թարմացվում են: Նրանց աշխատանքը կարող է միջազգային խաղաղարար ուժերի համար մեկնակետ լինել:
- Ղարաբաղում տիրող իրավիճակի խաղաղ լուծում հնարավո՞ր է՝ հաշվի առնելով, որ Մինսկի խմբի գլխավոր հովանավորների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) միջեւ հարաբերությունները զգալիորեն վատացել են եւ տարաձայնությունները շարունակում են աճել:
Հարաբերություններում (ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի) լարվածություն կա, բայց դա այս հարցին չի վերաբերում: Սա մի ոլորտ է, որտեղ Մոսկվայի եւ Վաշինգտոնի տեսակետներն իսկապես համընկնում են: Ես սերտորեն համագործակցում եմ իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ: Մենք աշխատում ենք հակամարտության կարգավորման մի շարք ասպեկտների ուղղությամբ: Այստեղ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը շարունակում են միասին աշխատել: Եվ մենք հույս ունենք, որ դա, ի վերջո, կհանգեցնի Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման:

Մոսկվայում երկօրյա այցով գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ՄԽ աշխատանքին, հուլիսին Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂՀ այցին, ինչպես նաեւ այս տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման թեմային:

- Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի գործընթացը տեւում է արդեն շուրջ 23տարի: Սակայն իրական ձեռքբերումներից առայժմ կարելի է նշել միայներկխոսության, քննարկումների հնարավորությունը: Մյուս նպատակներից,որոնք նշված էին գործընթացի սկզբում, ցավոք, առայժմ ոչ մեկը չիիրականացվել…

Իսկապես, մեծ հիասթափություն կա: Մասնավորապես, հենց տարածաշրջանում: Քանի որ տեղի բնակիչները մինչեւ հիմա ավելի քան երկու տասնամյակ շարունակվող բախումների ականատեսն են: Հրադադարը, որի մասին համաձայնություն է ձեռք բերվել, ամբողջությամբ չի պահպանվում: Անցյալ տարի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները երեք անգամ հանդիպել են, իսկ եթե հաշվենք դրան նախորդած հաջող հանդիպումը Վիեննայում, ապա վերջին 12 ամիսներին չորս հանդիպում է կայացել: Եվ յուրաքանչյուր հանդիպում դրական արդյունք է տվել: Այո, նրանք դեռեւս համաձայնության չեն հասել: Բայց ես հավատում եմ, որ դա հնարավոր է: Այդ պատճառով էլ Վաշինգտոնն ու Մոսկվան շարունակում են մասնակցել այդ գործընթացին: Եվ մենք բոլոր տարրերն ու սկզբունքները միավորելու այնպիսի տարբերակ ենք փնտրում, որի դեպքում ապագայում հնարավոր կլինի համաձայնության հասնել:

-Վաշինգտոնում ինչպե՞ս են գնահատում տարածաշրջանի ռազմականիրադրությունը: Կարո՞ղ են մշտապես առաջացող բախումները վերաճելլայնածավալ պատերազմի:

2014 թվականը շատ վտանգավոր էր, քանի որ բախումների հետեւանքով երկու կողմից էլ զոհեր եղան՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում: 2015-ի հունվարն ընդհանրապես զոհերի մեծ թվով ամենավտանգավորն էր վերջին 20 տարիների ընթացքում: Այնպես որ՝ բոլոր հիմքերը կան մտահոգվելու, որ այդ հակամարտությունը կարող է ընդլայնվել: Այդ պատճառով չափազանց կարեւոր է միասին աշխատելը՝ բանակցությունների միջոցով հակամարտության լուծումը գտնելու եւ հրադադարի ռեժիմի պահպանումն ապահովելու համար: Բացասականն այն է, որ սա վտանգավոր եւ արյունահեղ հակամարտություն է, որը ցանկացած պահի կարող է սրվել: Դրականն էլ այն է, որ մենք՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան, լրջորեն զբաղվում ենք այդ հակամարտության խաղաղ լուծումը գտնելու ուղղությամբ, աշխատում ենք բոլոր կողմերի հետ, կոչ ենք անում պահպանել հրադադարը եւ ձգտել հակամարտությունը լուծել բանակցությունների ճանապարհով:

-Վաշինգտոնն ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանի կողմից խոշոր խմբաքանակովռուսական եւ իսրայելական զենք գնելու հանգամանքը:
Բոլոր կողմերը՝ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը, իրավունք ունեն ապահովել իրենց անվտանգությունը, եւ այդ առումով մենք հասկանում ենք, թե նրանք ինչու են ձգտում տարբեր մատակարարներից սպառազինություն ձեռք բերել: Միաժամանակ, անհանգստացնող են ռազմականացումն ուժեղացնելու ջանքերը, հատկապես շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Մենք զբաղվում ենք այդ հարցով: Եթե նախկինում հրադադարի ռեժիմը խախտվում էր դիպուկահարների եւ հրազենի միջոցով, ապա հիմա այնտեղ ավելի խոշոր սպառազինություն կա: Եվ դա մեզ անհանգստացնում է: Մեզ անհանգստացնում է նաեւ ռազմական հավասարակշռության հարցը: Մենք չենք ցանկանում, որպեսզի ռազմական հզորության հարաբերակցությունն այս կամ այն կողմին խթանի օգտագործել որոշ առավելություններ: Հենց այդ պատճառով էլ Հայաստանը պետք է մասնակցի կարգավորման գործընթացին, որպեսզի ավելի ու ավելի վտանգավոր դարձող ռազմական իրադրությունը հսկողության տակ լինի:
- Ինչպիսի՞ն է Վաշինգտոնի դիրքորոշումը, արդյո՞ք Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի այն տարածքները, որոնք հակամարտության սկզբում ներառված չեն եղել Ղարաբաղի մարզում:

 Գրավյալ տարածքները պետք է Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձվեն համալիր կարգավորման շրջանակում: Այստեղ կարեւոր է չկառչել կարգավորման մեկ տարրից կամ մեկ սկզբունքից: Տարածքները պետք է վերադարձվեն, բայց կան նաեւ այլ գործոններ: Այդ պատճառով մենք միշտ խոսում ենք համալիր կարգավորման մասին: Չեք կարող վերցնել միայն մեկ ասպեկտ եւ պնդել, որ դա է կարգավորման հիմքը:

-Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը հետեւյալն է. եթե նրանք վերադարձնեն Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների մի մասը, ադրբեջանական բանակը կկարողանա այնտեղից կրակ բացել Արցախի ուղղությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբում ինչպե՞ս են հնարավոր համարում այդ խնդրի լուծումը:

Կարգավորման տարրերը պետք է լինեն անվտանգության երաշխիքները, որոնք ներառում են միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը: Եթե կամ երբ տարածքները վերադարձվեն, անհրաժեշտ կլինի միջազգային խաղաղարարներ տեղակայել՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար:

- Դրանք պետք է ԵԱՀԿ-ի, թե՞ ՄԱԿ-ի խաղաղարարներ լինեն:

Դա պետք է կողմերը որոշեն: Հարցը քննարկման առարկա կլինի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին