▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպայի նոր վերաբաժանումը. Frankfurter Allgemeine Zeitung

Իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Ուկրաինայում վերջին ժամանակներս, կրկին վերաբաժանեցին Եվրոպան, սակայն այս անգամ խոսքը ոչ թե երկու գաղափարական հակադիր ճամբարների մասին է, ինչպես որ էչ Սառը պատերազմի տարիներին, այլ անվտանգության տարբեր գոտիների: Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպան ներկայացնում են իրենցից բարձր կայունության գոտիներ, որոնք նույնական են ԵՄ ու ՆԱՏՕ անդամ երկրների հետ: Այդ գոտուց արևելք սկսվում է անկայունությունը, որին պատկանում է ոչ միայն Ուկրաինան, այլ նաև Մոլդովան, Բելառուսը Վրաստանը, որոնց հեռանկարը ամենևին էլ բարենպաստ չէ: Այդ տարածաշրջանի ամենամեծ խնդիրը ռուսական գործոնն է, քանի որ Ռուսաստանն այստեղ գերիշխանության անթաքույց հայտ է ներկայացնում ու փորձում է առավել կամ պակաս չափով իրացնել իր այդ հավակնությունը: Այս խնդրի սկսվելուց առաջ էլ Պուտինն այնքան հզոր չէր, որ կարողանար իր լիակատար գերիշխանությունն հաստատել իր հարևանների վրա: Խնդիրն ավելի բարդանում է հիմա` Արևմուտքի հակառուսական տնտեսական սանկցիաների ու նավթի գնանկման պայմաններում, երբ ասպարեզ է նետվում կրկին ռազմական հզորության գործոնը: Այն ինչ վերաբերվում է Ռուսաստանին, միշտ էլ եղել է մշուշոտ ու անորոշ Սա շատ լուրջ թեզիս է ու զբաղեցնելու է Եվրոպային ապագայում ևս և ոչ ամենևին մեկ տասնամյակ: Ըստ էության Եվրապան կատարյալ ֆիասկո ապրեց մայցամաքային անվտանգության իր կառուցակարգի բոլոր հատվածներում: Եվրոպական կառույցների ընդարձակումը դեպի արևելք, հանգեցրեց այն բանին, որ ձևավորվեց կայունության լայն միջանցք. Մերձբալթիկա, Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա և ըստ էության այն վակուումը, որ առաջացել էր ՎՊԵ համակարգի փլուզումից հետո, լցվեց: Այսօր քչերն են հիշում, որ այդ քաղաքականությունից ամենամեծ օգուտը քաղեց Գերմանիան, քանի որ նախ վերամիավորվեց և ապա Արևելքում հնարավություն ստացավ բարեկեցիկ կյանք վերստեղծելու: Ու խոսքն իհարկե միայն Բեռլինյան պատի քանդման մասին չէ: Իզուր չէ, որ ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելք, առաջին անգամ որպես առաջարկ հնչեց ոչ թե ամերիկացի պաշտոնյաների կողմից, այլ Գերմանիայի այն ժամանակվա ռազմական նախարարի: Այս ամենում հանդերձ սակայն մնաց անորոշ, փե ինչպիսին պետք է լինի վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ: Ամենատարբեր համաձայնագրերը, որոնք հատկապես կնքվեցին Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև, ոչ մի կերպ չհստակեցրեցին այն իրողության մեջ, որ Ռուսաստանի շահերը, որպիսիք էլ դրանք սահմանվեին, երբեմն հակասության մեջ էին մտնում Դաշինքի հետ: Արևմուտքը երկար ժամանակ դա լուրջ չէր ընդունում: Զբաղված լինելով ահաբեկչության դեմ պայքարով` Դաշինքն իր ուշադրությունից դուրս էր թողել Եվրոլայի անվտանգությունը: Ու հիմա արդեն շատ լուրջ վիճարկելի հարց է, թե առհասարակ հնարավոր կլինի հնազանդեցնել կամ գոնե խելոքացնել Ռուսաստանին իր ներկայիս դաշնակիցների հետ միասին, որոնք բացարձակ առավելություններ ունեն ռազմական ոլորտում: Մի բան այսօր Եվրոպայում ու ողջ Արևմուտքում լավ են հասկանում. Ռուսաստանը Պուտինի օրոք դարձել է ռևիզինոիստական գերտերություն:

 

Յաշա Ահարոնյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին