Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «@Sputniklive-ը պարզել է, թե հանգստի որ ուղղություններն են ամենահայտնին դարձել գալիք Ամանորյա տոներին ռուսների համար։ Բերված սանդղակը շոկային է` Հայաստանը չկա ցանկում։ Ու դա դեռ հերիք չի, Ադրբեջանն էլ 3-րդ տեղում է։ Պարզ է` խնդիրը քաղաքական է (տուրիզմով զբաղվողները դա կոնկրետ փաստերով ասում են)։ Պարզ է նաև` ով է այս խայտառակ պատկերի թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն, ում լակոտակրատիայի պատճառով ովքեր են պատժվում, և ինչպիսի կարևոր ոլորտ է հայտնվում կրախի առջև։ Հավելենք, որ Փաշինյանի որոշմամբ՝ օրերս Զբոսաշրջության կոմիտեի նախագահ է նշանակվել Երևանի ավագանու ՔՊ-ական անդամ Լուսի Գևորգյանը, ով, հիշեցնենք, ըստ Հայելի․am-ի հրապարակման, ոչ միայն հայտնի է որպես Վահագն Մկրտչյանի «Արարատ Վայն»-ի աշխատակից եւ միաժամանակ «Դիչըթեյն»-ի հանրային կապերի պատասխանատու, այլ նաև նրանով, որ, ըստ լուրերի, իր հիմնարկում կոորդինացնում էր նիկոլական ֆեյքաբուծարանը։ |
«Տուրիզմի հերը ևս անիծված է. ոլորտը Նիկոլի գիշատիչ խմբակի ձեռքում է»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet