▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե բոլոր ընդդիմադիրներին ձերբակալեն, հիմնական խնդիրներից ՀՀ ժողովուրդը չի շեղվի». Ալեն Սիմոնյան

 

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի երկրորդ միջնորդության դռնփակ քննարկումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ ընդդիմադիրները գերագնահատում են իրենց դերը հայաստանյան քաղաքական դաշտում. «Իրենց քաղաքական գործունեությունը հենված է զուտ սահմանին տեղի ունեցող հարձակումների ու թշնամու կողմից արված քայլերի վրա դիվիդենտներ ու օրակարգեր ձևավորելու վրա:

Կարող եմ իրենց հանգստացնել՝ եթե իրենց բոլորին էլ ձերբակալեն, որևէ ձևով հիմնական խնդիրներից Հայաստանի ժողովուրդը չի շեղվի, թող իրենց չգերագնահատեն»,- հայտարարել է Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին