▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էսօրվա քո մշակույթն արդեն՝ ախպերաբանությունն է…

Երգիչ-երգահան Ազատ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկ էլ կլսես մի ինքնահռչակ երևակայող, թե բա՝ ստեղծագործում եմ…
Ու էնքան վստահ է ասում, էնքան համոզմունքով, էնքան պաթոսային։
Ասում ես՝ դրա ստեղծածը բա հիմա գլխովը չտա՞ս, ասես՝ այ բալամ, դու գոնե բառի իմաստն ու բացատրությունը գիտե՞ս, թե՞ ստեղծագործելուդ պես արդեն ստեղծագործվել, պրծել ես։

Արժեզրկեցին և էս…
Արվեստագետ, վաստակավոր, բանաստեղծ, գրող, երգիչ, կոմպոզիտոր, երգահան, ամեն ինչ…
Նմանների «ստեղծածները» մի քանի սերունդների «հարստացրեցին»…
Միմյանց հետ «զոռոցի մտած ստեղծագործությունները» բառարանային սիրուն բառերով իբր հուզելու եկան, դըխկ-շըխկերը՝ պարացրեցին, քանի գնաց՝ մարդկանց մեջ պակասեց հուզականությունը,
- Ստեղծագործեցին։
Քաղաքականությունն օգտվեց…
«Դարի ստեղծագործողները»՝ ոչ պակաս։
Փոխարենն «իրականությունը» մնաց նույն դյուրահավատը, միտինգավորն ու երթա-սերը, ու սրան-նրան մերժիր՝ «քաղաքական երգերից» էն կողմ, խելքը-գլխին ուրիշ որևէ բան էդպես էլ չսովորեցինք,
- Ստեղծագործվեցինք, պրծանք…
Էսպես հաղթում ու տիրանում են ուրիշներին.
մենք էդ արեցինք՝ ինքնակամ…
Խելոքներն ո՞ւր են, ասեն՝ զե՜նք, բանա՜կ, իշխանություն-ընդդիմությու՜ն, իբր աշխարհն է, որ մեզ կամ խաբում, կամ չեն սիրու՜մ…
Աշխարհն իր շահի հետևից է գնում։ Արժեքավո՞ր ես, հարգում է, արհամարհում է, երբ ինքդ քո արժեքները հարգել չգիտես, չսովորած՝ «ստեղծագործող» ես, էդ է քո դեմքը, «մշակույթը», այցեքարտը…
Քո բոլոր «հզորներին» մի կողմ դրեցիր, փառավորվեցիր անորակներով, սիրելի «իրականություն»։
Ու էսօրվա քո մշակույթն արդեն՝ ախպերաբանությունն է…
Մեր ամենաթանկ ու կարևոր ստեղծագործությունները՝ հայեցի սերունդներ դաստիարակող մայրերն ու քույրերն են, իսկ «մենք» նրանց քաղաքականներ դարձրինք, իշխանավորներ ու ընդդիմադիրներ, հայ ընտանիքներն էլ՝ նոր-հազարամյա։
Ու էսպես՝ տեղծագործվեցինք…»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին