▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երթուղային տաքսիները և մեր իրականությունը

Հասարակական տրանսպորտի գերակշիռ մասը կազմում են երթուղային տաքսիները:
Այդ բիզնեսը Հայաստանում մոնոպոլացրել են իշխանության մարմինները կամ էլ նրանց կողմից հովանավորվող մարդիկ, շատերս էլ քաջ գիտենք թե, որ գիծը ում ենթակայության տակ է գտնվում:
Ամեն մի գծատեր ունի 20-30 երթուղային տաքսի (Մարշիրուտկա):
Ամեն մի վարորդ օրեկան տեղափոխում է միջինը 300-350 մարդ, որը կազմում է'30-35 հազ դր, օրեկան ամեն մի վարորդ պետք է որպես գծի փող մուծվի 15-20 հազ դր և վճարի մեքենայի թեթև ծախսերի համար օրեկան միջինը 1000-1500 դր և վառելիքի համար 6000-7000 դր (խոսքս վերաբերվում է Երևանում աշխատող 200 կմ վազք կատարող տրանսպորտային միջոցների մասին) իսկ իրեն, որ մինչև գիշերվա 23:00 աշխատում է մնում է 5000-6000 դր գումար
Իսկ գազի գինը բարձրանում է 18,5%
Այսինքն ամեն մի մեքենայի հաշվարկով ուղակի ձևով կբարձրանա'1100-1300 դր, իսկ եթե տրանսպորտի գումարը բարձրացնեն 20%-ով` 120դր, որը ամեն մեքենայի հաշվարկով կազմում է` 6000-7000 դր, և եթե այդ գումարից հանում ենք գազի թանկացման գումարը ապա օրեկան հաշվարկով 5000-6000 դր ամեն մի մեքենայից ավել գումար է դուրս գալիս:
Եթե կառավարությունը իսկապես մտածում է իր ժողովրդի մասին, ապա ընդամենը պետք է այսպես ասված գծի տերերին հորդորի պակասացնեն իրենց գծի գումարները, այլ ոչ թե մի բան էլ այնպես անի որ օրեկան 5000-6000 դր գերշահույթով ավել աշխատեն, չէ որ այդ գծի փող կոչվածը ընդամենը օդից փող է:

 

Անդրանիկ Դավթյանի  գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին