▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ որ մեզ ընկալում են իբրև ռուսական պոչ, ապա հարգանքի աստիճանը նվազում է

«Ապրիլյան պատերազմը ռուս-ադրբեջանական հարձակում էր Արցախի վրա և ուղղված էր նրան, որպեսզի փոխվի ստատուս քվոն, բայց դա տեղի չունեցավ՝ շնորհիվ հայկական բանակի, հայ զինվորի: Իսկ Վիեննայում ռուսները ստիպված էին խաղալ ամերիկյան խաղի կանոններով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Պատմաբան Գևորգ Յազըճյանն էլ համոզված է՝ ռուսական կողմը չի համակերպվի այս իրավիճակի հետ.

«Նրան չհաջողվեց այսպես կոչված խաղաղապահ ուժեր տեղակայել մեր տարածաշրջանում»,- նկատեց Յազըճյանը:

Շարունակելով վերջինին՝ Ռուբեն Մեհրաբյանը նշեց.

 «Ռուս խաղաղապահը դա նույնն է, ինչ տապակած պաղպաղակը: Այսինքն, աբսուրդ է: իսկ, թե ինչ է նշանակում ՌԴ-ի ներկայությունն Արցախում, գոնե իմ սերունդը շատ լավ գիտի: Հայկական կողմի խնդիրն է՝ վերանայել անվտանգության քաղաքականությունը, հստակեցնել՝  ովքեր են մեր իրական հակառակորդներն ու դաշնակիցները: Երբ որ մեզ ընկալում են իբրև ռուսական պոչ, ապա հարգանքի աստիճանը համապատասխան է, կամ ավելի ցածր: Դա մեզ թշնամեցնում է աշխարհի հետ»:

Ինչ վերաբերում է հայկական կողմի դիվանագիտական կորպուսի աշխատանքին՝ ապրիլյան  պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Գևորգ Յազըճյանը բավարար գնահատեց.

«Մեր դիվանագիտությունը կարծես ինքն  էլ սթափվեց իր թմբիրից:  Հետևող կամ  պոչիկ դառնալուց  ինչ-որ տեղ վերածվեց որոշ չափով արժանապատվություն ցույց տվող մի կառույցի, իսկ այդպես ընդհանրապես պետք է լինի: Եթե այս տարիների ընթացքում մերոնք ամեն ինչին և հատկապես ռուսական կողմին և առհասարակ ԵԱՀԿ Մինսկի խմբին պոստֆակտում սովորական արձագանքներ տալուց հրաժարվեին, դրա փոխարեն ատամներ ցույց տային, ապա կարծում եմ, որ այս աստիճանի չէինք հասնի: Արժանապատվություն պետք է լինի բոլոր ոլորտներում»,-ընդգծեց պատմաբանը: 

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին