ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում գրել է․ «Նիկոլ ******, մեր համար միշտ կմնա Արարատ Լեռն ամենաբարձրը` 5165 մետր»։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Արագածի նկարն է հրապարակել ու գրել․ «Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը՝ Արագած, առավելագույն բարձրությունը 4090 մետր»։
Համացանցի շատ օգտատերեր են արձագանքել Փաշինյանի այս գրառմանը․ Հաղորդավարուհի, ասմունքողուհի Աիդա Ներսիսյանը գրել է․ «ԱՐԱՐԱՏ. Հայաստանի Հանրապետության այցեքարտն ու ազգային խորհրդանիշը: Առավելագույն բարձրությունը՝ 5165 մ»։