▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ ընդդիմադիրներն ասում են՝ «Հազարներով մարդ դուրս կբերենք փողոց», իրենք ո՞ւմ ի նկատի ունեն

Երբ ընդդիմադիրներն ասում են՝ «Հազարներով մարդ դուրս կբերենք փողոց», իրենք ո՞ւմ ի նկատի ունեն:

Ենթադրենք, թե իրենք գիտեն՝ ում մասին են խոսում: Իսկ նրանք, ում մասին որ խոսում են, տեղյա՞կ են, որ ընդդիմադիրները հենց իրենց ի նկատի ունեն:

Բայց անկախ դրանից՝ տեղյակ են, թե չէ, երևի թե ոչ մեկին էլ չպետք է դուր գա «պետք եղած ժամանակ փողոց դուրս բերվողի» կարգավիճակը:
Զուտ բարոյական հարթությունում: Էլ էսթետիկականի մասին չասեմ:
Մարդ, ով երբեմն իր երեխայի, ընկերոջ, ամուսնու կամ ծնողի ասածը չի անում (ենթադրենք, երբ հոգնած է), իրենից տարիքով փոքր մի ընդդիմադիրի կոչով միանգամից դուրս է գալու փողոց ինչ-որ բաներ անելո՞ւ: Այն էլ՝ կյանքին ու առողջությանը սպառնացող բանե՞ր:

Հ.Գ. Քիչ առաջ ծավալված զրույցում մի լավ միտք հնչեցվեց: Խոսում էինք այն մասին, որ ԱԺ պատգամավոր ԲՀԿ-ական Վահան Բաբայանն էլ է նման հայտարարություններ արել, թե «մարդ կհանենք փողոց», «իշխանափոխություն ենք անելու» և այլն, և զրուցակիցներից մեկն ակնարկեց. «Բայց ճիշտ չէ՞ր լինի, որ այդ իշխանափոխության մոդելը մի հատ կիրառեին ավելի փոքր տարածքում, ոչ թե միանգամից ողջ երկրում, այլ մի հատ մարզում, կամ մի քաղաքում: Օրինակ՝ Աբովյանում: Թե՞ Աբովյանում ամեն ինչ այնքան հրաշալի է, որ մարդիկ ոչ մի բանից չեն դժգոհում»:

Մովսես Դեմիրճյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին