▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էդքան ծիծաղալու ցուցանի՞շ էր». Միրզոյան

«Էդքան ծիծաղալու ցուցանի՞շ էր». Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում ՀՀ-Ֆրանսիա կապերի մանրամասները ներկայացնելիս

Թարմացված․ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է նախարարությունը մերժել ընդդիմադիր 4 պատգամավորներին և չի տրամադրել Ադրբեջանի հետ բանակցային փաթեթներին վերաբերող տեղեկատվությունը՝ բանակցային գործընթացը չխաթարելու, գործընթացի վրա անուղղակի բացասական ազդեցություններ չունենալու պատճառաբանությամբ։
ԱԳ նախարարը պատասխանեց. «Այնպես չէ, որ ակնկալում ենք, որ բանակցային փաստաթղթերին ծանոթացողները ասեն՝ ամեն ինչ պայծառ է, ակնկալիքը այն է, որ հանրային մակարդակում դադարեցվի իրականությանը չհամապատասխանող փաստերի մատուցումը: Ազնիվ չէ, գալ տեսնել, գնալ ու շարունակել նույն նարատիվը, չգրված փաստերի հրապարակումը։ Հասկանում եմ, դուք էլ ձեր շահը ունեք և ձեր ձևով եք ներկայացնում, բայց պետք չէ հոգեբանական սթրեսային վիճակում գտնվող հանրությանը նորից ենթարկել սթրեսի»:

Թարմացված․ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, որտեղ քննարկվում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի՝ արտաքին հարաբերություններին վերաբերող հատվածը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է. «Հայաստանի առջև կան գոյաբանական էքզիստենցիալ խնդիրներ: Կան միջազգային դերակատարներ, որոնք ուղղակիորեն շահագրգռված են Հայաստանի գոյության դադարեցմամբ։ Միջազգային դերակատարներ էլ կան, որոնք հավակնություններ ունեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ»:

Թարմացված․ «Վերջին տարիներին մեր հիմնական խնդիրը տարբեր ուժային կենտրոնների բախման կետ դառնալուց խուսափելն է, աշխարհակարգի վերադասավորության ֆոնին արևմտյան երկրներից հնչում են Հայաստանի համար շատ անգամ ականջահաճո հայտարարություններ, պատրաստակամություն են հայտնում աջակցել Հայաստանին՝ պաշտպանվելու ՌԴ-ից եկող վտանգներից։ Դրան զուգահեռ ՀՀ բարձր մակարդակով Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դեմ տարբեր հայտարարություններ են հնչում, թվում է՝ արվում է ամեն ինչ՝ մեզ բախման կետ դարձնելու համար»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ, դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Նախարարն արձագանքել է. «Նախկին աշխարհակարգը փլուզվել է։ Այսօր երկրները սկսում են նոր համագործակցություններ, հիմնադրում են ռազմաքաղաքական դաշինքներ։ Հայաստանի Հանրապետությունը ունի և՛ երկկողմ ռազմաքաղաքական դաշինք, օրինակ ՌԴ ի հետ, և՛ բազմակողմ ռազմական դաշինքի՝ ՀԱՊԿ-ի մաս է։ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի վրա ռազմական հարձակումները ցույց տվեցին, որ առկա մեխանիզմները չեն աշխատում։ Այն պայմաններում, երբ տեսնում ես, որ քո միջավայրի իրավական աշխարհակարգը չկա, հարևանությամբ կողմեր են, որոնք առաջնորդվում են՝ ուժն է ծնում իրավունք սկզբունքով, դու պարտավոր ես իրավիճակը կառավարել այնպես, որպեսզի մարտահրավերները քեզ չվնասեն, օրինակ, կարգավորել հարաբերությունները կոնֆլիկտի կողմերի հետ, գտնել նոր գործընկերներ, որոնց հետ համագործակցությունը գոնե մի փոքր կբարձրացնի պաշտպանվածության աստիճանը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին