Մանկապարտեզի տնօրենը նկատողություն է ստացել, դայակը և դաստիարակն ազատվել են աշխատանքից։ Այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ծնողները գաղտնալսել են Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 121 մանկապարտեզում դաստիարակի և դայակի խոսակցությունը։ Սոցիալական ցանցերի փակ խմբերում դեպքից տեղյակ օգտատերերը գրում են, որ երեխաներին մութ սենյակում են պահել, ուժ կիրառել, վախեցրել, որ տանը ոչինչ չասեն։ Ծնողներից մեկը ձայնագրիչ է թողել մանկապարտեզում, որից հետո պարզվել է, թե ինչպես են աշխատակիցները վարվում երեխաների հետ։ Այս մասին հայտնում է «Ֆակտոր»-ը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
|
«Երեխաներին մութ սենյակում են փակել, ուժ կիրառել»․ բռնության հերթական ահազանգը՝ մանկապարտեզից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet