Լուրեր․com-ը գրում է ․ «Վահագն Ալեքսանյանը միակը չէ Փաշինյանի պատգամավորական թիմում, որ ունի պարտքեր` այն էլ սպառողական վարկ` չմուծած, բայց նորակառույցում տուն է «կպցրել» կասկածելի ճանապարհով։
Գրել էինք, որ 2022 թ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն դիմել էր դատարան՝ Վահագն Ալեքսանյանից գումարի բռնագանձման պահանջով։ Խոսքը գնում է սպառողական վարկի մասին՝ 1 մլն 711 հազար 429 ՀՀ դրամի չափով, ըստ դատական գործի տվյալների։ Մեր բացահայտած երկրորդ անպարտաճանաչ, բայց «ղսմաթով» նորակառույցում բնակարան ձեռք բերած պատգամավորը՝ Արփինե Դավոյանն է։
Նա էլ ճիշտ Վահագն Ալեքսանյանին օրինակով մինչեւ իշխանության գալը վարկով պարտքեր է գոյացրել ու չի մարել անբարեխղճորեն, իսկ կարճ ժամանակ անց, երբ դրաձել է իշխանավոր սեւ ցուցակում լինելով հանդերձ կարողացել է նորակառույցում բնակարան ձեռք բերել։ Մենք «Դատալեքս» համակարգից ենք տեղեկացել սույն երկու ՔՊ-ական պատգամավորների ֆինանսական պարտքերի ու անբարեխիղճ վարքի մասին։ Նախորդ դեպքում ... իսկ Արփի Դավոյանի դեպքում «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն է դիմել դատարան` ընդդեմ Լուսինե Տեր-Գրիգորյանի և Արփինե Դավոյանի գումարի բռնագանձման պահանջով։ «Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմումը դատարան է ներկայացրել է 30.06.2017թվ. և 06.07.2017թվ. այն ընդունվել է վարույթ, վերջինի միջնորդությամբ, որպես հայցի ապահովման միջոց, դատարանի 06.07.2017թվ. թիվ ԵՇԴ/2629/02/17 որոշմամբ, հայցագնի՝ 171.1 ԱՄՆ դոլարի չափով արգելանք է դրվել պատասխանող Լուսինե Արտավազդի Տեր-Գրիգորյանին և Արփինե Հրահատի Դավոյանին պատկանող գույքի վրա»,- տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։ Բայց կա մի յուրահատուկ փաստ եւս. 2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Արփի Դավոյանը հայտարարագրել է, որ «Միկշին» ընկերությունից ձեռք է բերել բնակարան, ինչի համար վարկավորվել է շուրջ 25 մլն դրամի չափով։
Բայց ահա Նույն տարվա վերջում Դավոյանի՝ հաշվետվությամբ մարվել է վարկը մի բան էլ ավելին։ Ըստ հաշվետվության` Դավոյանի վերադարձված փոխառության գումարը կազմել է 28 մլն 360 հազար դրամ, այսիքն` զրոյացվել է վարկային պարտքը բանկին` նույն տարվա վերջում: Սա խոսում է այն մասին որ առնվազն ձեւական է ձեւակերպել վարկը, հանրության աչքից հեռու` հանկարծ մարդկանց այդքան արագ հարստանալու ու տուն գնելը չզարմացնի եւ հարցեր չառաջացնի։
Իսկ որտեղից Արփի Դավոյանի այդքան գումար եւ ինչպես է հաջողել ...... նորակառույցում այսքան մատչելի բնակարան գնել` շատ կասկածելի է։ Տրամաբանությունը հուշում է, որ առնվազն կարող է իշխանական խողովակներով լինել միջամտություն, որպեսզի Դավոյանը նորակառույցում տուն ձեռք բերի `մի կողմից շրջանցելով բանկային սեւ ցուցակում լինելու կարևորագույն փաստը, մյուս կողմից խիստ մատչելի գնով այն էլ ֆորմալ վարկով ձեռք բերի բնակարան ՄԻԿՇԻՆ կառուցապատող հայտնի ընկերության մատուցած շենքերում։ Նշենք` Արփի Դավոյանը, որպես կանխիկ գումար, հայտարարագրել է 1 մլն 200 հազար դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 58 հազար դրամ: ՔՊ-ականի ՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 71 մլն 479 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ 7 անգամով ավելի է (2023 թվականի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 10 մլն 55 հազար դրամ), որից 9 մլն 995 հազար դրամը ԱԺ-ից ստացված աշխատավարձն է, 56 մլն 63 հազար դրամը՝ գույքային իրավունքներից ստացված եկամուտը, 2 մլն 421 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից փոխանցում է եղել, իսկ 3 մլն դրամը՝ «ԱԿԲԱ» բանկից: Տեղեկացնենք, որ Հայաստանում գործող օրենքներին համապատասխան, եթե հայտնվում ես բանկային համակարգի «սև ցուցակում», ապա նվազագույն պատիժը, որ կարող է կրել մարդը, 5 տարի չի կարողանա նորից վարկ վերցնել ցանկացած բանկից եւ ցանկացած չափով։
Սակայն, Արփի Դավոյանը, լինելով Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագու և իշխանության համար ընդդիմադիրներին թիրախում պահած խոսող կերպարներից մեկը, շատ արագ հսկայական վարկային պատմություն է ձեռք բերում, անգամ հիփոթեքով բնակարան ձեռք բերում։ Փորձեցինք զրուցել Արփի Դավոյանի հետ` պարզաբանումներ ստանալու համար, սակայն ՔՊ-ականներին բնորոշ ոճով` իր համար անկանխատեսելի զանգերը մնացին անպատասխան։ Չմոռանանք, բաց ու թափանցիկ լինելու մասին ամենից շատը գոռացել ու փառաբանել են իրենց հենց փաշինյանական գործիչները, բայց իրենց հոգևոր և քաղաքական «կնքահայր» Նիկոլ Փաշինյանի պես Հակասում են ամենաթափանցիկը լինելու իրենց խոստումներին»։