▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը ընթրիքի է հրավիրում այս անգամ հաջողակ տղամարդկանց

«Հրապարակ»-ը գրում է. Աննա Հակոբյանը կրկին ընթրիքի է հրավիրում` այս անգամ հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով:

Ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել մասնակցության տոմս: Մեկ տոմսի արժեքը 1 մլն ՀՀ դրամ է, որը կփոխանցվի ընտրական բոլոր փուլերը հաղթահարած բիզնես գործունեություն ծավալող սկսնակ տղամարդ գործարարին: Ընթրիքի մասնակցության տոմս ձեռք բերելու համար խնդրում ենք զանգահարել 044 444 113 հեռախոսահամարով կամ նամակ գրել info@mystep.foundation էլեկտրոնային հասցեին: Տոմսերի ձեռքբերման վերջնաժամկետ՝ հոկտեմբեր 24, 2024:

***

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումն այս առիթով․ «Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜,
Աննա-Էրատոն ձեզ է փնտրում...
Աննա՛, առաջնայինը ձեր քայլիստներին և քայլիստամերձ շրջապատին հրավիրի` նախկին բոմժերը հիմա հաջողակ գործարարներ են դարձել.․.»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին