▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեբիլների մոտ ընդունված է խորհրդարանական համակարգը համարել ավելի ժողովրդավարական

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին՝ ասաց, որ քաղաքակիրթ երկրներում և բռնապետություններում սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակը մեկն է.

«Բռնապետություններում  Սահմանադրական բարեփոխումներ են կատարում, որպեսզի բռնապետի դիրքերն ամրանան, իսկ քաղաքակիրթ երկրներում՝ ժողովրդավարությունն ավելացնելու համար: ՀՀ քաղաքացին համապետական ընտրություններին 5 տարին մեկ 2 անգամ է մասնակցում, իսկ սահմանադրական բարեփոխումներով 1 անգամ պետք է մասնակցի, այսինքն՝ քաղաքացու մասնակցությունը պետական խնդիրներին՝ մոտ երկու անգամ նվազեցվում է: Դեբիլների մոտ ընդունված է խորհրդարանական համակարգը համարել ավելի ժողովրդավարական: Բայց, եթե խորհրդարանական համակարգ կոչվածը չի ապահովում իշխանությունների տարանջատման սկզբունքը, դա գոյութուն ունենալու իրավունք չունի: Խորհրդարանական համակարգ աշխարհում ունի մոտավորապես 20 պետություն, իսկ նախագահական՝ 60 պետություն: Ժողովրդավարություն՝ նշանակում է՝ ժողովրդի մասնիկների գերակայություն, իսկ ժողովրդի մասնիկները քաղաքացիներն են»,- ասաց ԱԻՄ առաջնորդը:

Պարույր Հայրիկյանը նկատում է  նախորդ սահմանադրական բարեփոխումը կատարվել է հանրապետականների իշխանության օրոք և  նրանց գերակայությամբ:

«Հիմա նույն հանրապետականները սահմանադրական բարեփոխում են նախատեսում: Հիմա սրանք խոսում են իրենց իսկ բարեփոխած Սահմանադրության դե՞մ: Ո՞րն է տրամաբանությունը: Եթե այն ժամանակ դուք սխալ եք փոխել, վատ եք փոխել, ո՞րն է երաշխիքը, որ այսօր սխալ թույլ չեք տա»,-նշեց նա:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին