▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ հայ եկեղեցականներին

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐՈՒՆ/ նամակը դասական ուղագրությամբ է/


Սիրելի Հայրեր՝


Հայոց Ցեղասպանութեան 100 ամեակը վերածուած է անարգանքի մեր զոհերու եւ ամբողջ հայ ազգի համար: Ցեղասպանութեան կազմակերպիչ մասոնները ջնջելով Սուրբ Խաչը պարտադրեցին անոր տեղը իրենց խորհրդանիշը՝ հինգթեւանի myotosis (մկնականջ,անմոռուկ,տզրուկ տզրուկ տզրուկ տզրուկ , տզրկախոտ տզրկախոտ տզրկախոտ տզրկախոտ տզրկախոտ տզրկախոտ տզրկախոտ , անճուք անճուք անճուք անճուք անճուք անճուք -կապիկ կապիկ կապիկ կապիկ կապիկ ) ծաղիկը իբր 100 ամեակի պաշտօնական խորհրդանիշ : Այս հայհոյանքը՝ եթէ չխոչնդոտուի աստուածային սահմռկեցուցիչ անէծք պիտի բերէ հայութեան վրայ՝ ինչի համար ալ յղացուած է այս սատանայապաշտ սադրանքը : Դուք իբր հայ ժողովուրդի հովիւներ չէք կրնար ձեր հոտը սատանային յանձնել : Այս քաղցկեղը այն աստիճանի է տարածուեր որ օրինակ Արագիլ անուն մայրերու օգնութեան միութիւն մը Հայաստանի բոլոր հեռատեսիլներու վրայ կը հռչակէ որ այս ծաղիկը կենաց ծաղիկն է : Այսպիսի անհամար նախաձեռնութիւններ կան եւ 100 ամեակով պիտի չվերջանայ այս ինքնանեխման սադրանքը եւ մնայուն պիտի դառնայ : Ո՞ւրեմն հավիւնե՝ր, դո՞ւք ալ կ՝ուրանաք կենարար Սուրբ Խաչը եւ կը միանա՞ք գազաններու ոհմակին : Եթէ չէ՝ ուրեմն անյապաղ պէտք է դէմ կանգնիք չարամահ սադրանքին եւ հրապարակայնօրէն դատապարտէք եւ վանէք այս խաչապիղծ ախտը եւ հրաժարիք մասնակցելէ ամէն տեսակի ոգեկոչման եթէ այս քաղցկեղաբեր նշանը օգտագործուի : Ուրիշ ամէն մի խօսք, ինքնարդարացում կամ բացատրութիւն խաբէութիւն է՝ համակերպում եւ մեղցակցութիւն : Եւ պէտք է քայլեր ձեռնարկէք երկու հայ կաթողիկոսներու մահացու հարմարւուղականութիւնը ուղղելու համար : Բաւ է որ երեք եպիսկոպոս, կան գոնէ մի եպիսկոպոս մերժեն Սուրբ Խաչի եւ մեր ազգին դէմ կատարուած անարգանքը եւ իրենց թեմերուն մէջ կատարեն սրբավայել աղօթքով ոգեկոչում որպէս զի յօդս ցնդի չարի սադրանքը : Նամակիս կը կցեմ իմ շարադրած գրութիւն մը ուր կը բացատրուի այս հարցը, որպէս զի հայորդիները որ անտեղեակ են այս խաղերու մասին կարողանան զօրակոչի անցնիլ ձախողութեան մատնելու համար սատանայի դաւադրութիւնը : Սռաջին հերթին պէտք է վանել այս անիծեալ խորհրդանիշով կրծքանշաններն ու շապիկներն կամ նմանտիպ առարկանեները եկեղեցիէն : Ընտրութիւնը ձեզի կը պատկանի՝ թէ Աստուծոյ թէ ժողովուրդի առջեւ :


Շնորհակալութիւններս


Խորէն Քէշիշեան
Փարիզ

 

 

 

100-ամեակի Համահայկական Յանձնախումը, որու նախագահն է Հայաստանի Հանրապետութեան նախագահը, եւ որու մաս կը կազմեն երկու կաթողիկոսները, Հայաստանի եւ Արցախի պետութիւնների աւագանին, Հայաստանի եւ Սփիւռքի զանազան կուսակցութիւնների եւ կազմակերպութիւնների ներկայացուցիչները, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի ոգեկոչման համար ընտրել է ֆրանկմասոնական մի խորհրդանիշ՝ myosotis * ծաղիկը (հայերէն` անմոռուկ, մկնականջ, տզրուկ, կապիկ):

 

Այս որոշումն ամօթ և անարգանք է մեր զոհերի ու ամբողջ ազգի համար:

 

Այս խորհրդանիշն առաջին անգամ օգտագործուել է երիտթուրքերի անմիջական գործակից ու մեղսակից գերմանիական Zur Sonne-ը (Դեպի Արև) մեծ օթեակի 1926-ին Բրեմեն  քաղաքում կայացրած ամենամեայ համագումարի ժամանակ:

 

Հայ ժողովրդի բնաջնջումը ծրագրելուց և իրագործելուց մէկ դար անց «եղբայրները», որպէս գերագոյն ծաղրանք, միլիոնաւոր անթաղ հայերի հավաքական շիրիմին են դնում իրենց արդէն իսկ չարաբաստիկ խորհուրդ ընդունած ծաղկի պատկերը, և դա անում են հայ կամակատարների միջնորդութեամբ:

 

Հայ ժողովրդի նահատակութիւնը հատկապէս պայմանավորուած էր իր հավատով առ քրիստոնէութիւնը։ Ուստի այն կարող է խորհրդանշել միայն Սուրբ Խաչը։

 

Իսկ եթէ համակարգող տարածաշրջանային յանձնախմբերի ներկայացուցիչները չէին ուզում նեղացնել աթէիստներին կամ այլ կրօն դաւանողներին, կարելի էր որպէս խորհրդանիշ ընտրել Ծիծեռնակաբերդի Ցեղասպանութեան յուշակոթողը` ետին պլանում տեղադրելով Արարատ Լեռը։

 

Եթե համակարգող տարածաշրջանային յանձնախմբերի անդամներն նոյնպես մասոն են, պարտաւո՞ր էին արդեօք ծածուկ որդեգրել տալու այս խղճուկ մկնականջը ՝ կամ տզրուկը, կամ մահացու կարիճի  scorpioneխոտը  (myosotis ի եւրոպական ժողավրդական անուններից է):  

 

Յայտնի է, որ հայ մասոններից ոմանք, գիտենալով այս ծաղկի մասոնական խորհրդանիշ լինելը, իրենց տարաձայնութիւնն են յայտնել, չտեսնելով որևէ առնչութիւն յիշեալ ծաղկի ու ցեղասպանութեան 100-ամեակի միջև:

 

Ամէն դէպքում, Հայաստանում, Ֆրանսիայում կամ աշխարհով մէկ՝ ամէն մի եկեղեցի, ամէն մի պետական այր, կազմակերպութիւն ու անհատ պէտք է գնահատուի ըստ իր կեցուածքի:

 

Այս խորհրդանիշի որդեգրումը որքան ամօթալի է նոյնքան էլ` տխմար: Ցեղասպանութիւնը ծաղկով խորհրդանշելը, եթէ նոյնիսկ մոռանանք մասոնականութիւնն ու ընդունենք այդ ծաղկի գերմաներէնում, անգլերէնում կամ ուշ ժամանակաշրջանում հայերէնում ունեցած անուանական իմաստը` չեմ մոռանայ (անմոռուկ), ինչի հետ էլ նենգամիտները փորձում են կապել ու մեզ համոզել, միևնոյն է` երևոյթը նողկալիօրէն նուաստացուցիչ է :

 

Հայոց ցեղասպանութիւնն անչափելի ողբերգութիւն է, որի հետևանքով ոչ միայն մի ամբողջ ժողովրդի ու իր աւանդական հողի հետ կենսական կապն է միտումնաւոր վերացուել, այլև բոլոր նիւթեղէն ու ոգեղէն հետքերը ՀԱՅԻ : Հարիւր տարի շարունակ Հայոց ցեղասպանութեան ժխտումը խայտառակ մեղք է` ոչ միայն Թուրքիայի այլև բոլոր գերպետութիւնների համար, որոնք շարունակում են պարտադրել փոքրիկ Հայաստանին զիջումների գնալ եղեռնագործութեան հեղինակների յանձնառու ժառանգորդների հետ: Հայոց ցեղասպանութիւնը նաև, և ամենի՛ց առաջ, ԴԱՏ  է. գլխաւոր ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՏԸ, որից բխում են մեր բոլոր ազգային իրաւունքները, որը նաև մեր ապագայի երաշխիքն է և չի կարող խորհրդանշուել այս միամիտ ծաղկով:

 

Հարիւրաւոր կազմակերպութիւններ՝ յաճախ իրարամերժ՝ մասնակցել են այդ Համահայկական Յանձնախումի ժողավներին  : Ա՝յդ ո՞նց եղաւ որ հազարաւոր ծաղիկներից հենց մեր մշակոյթին բոլորովին խորթ եւ անծանօթ խեղճուկ ծաղիկը ընտրոեւցաւ : Ո՞ր դժոխային ուղեղ եւ ինչպիսի սատայէլական փիւրթեւանի կազմակերպութիւն յղացաւ այս եղծանիչ հարուածը : Այս դաւադրիչ կազմակերպութեանը հաջողուած է իր մահացու ախտը ներարկել ամբողջ Սփյուռքին և Հայաստանին, ուր այս ողորմելի խորհրդանիշը պաշտօնականացուցած են: Սրանք այս ծաղկի պատկերով հսկայ օդապարիկներ են բարձրացնում Երեւանի երկինքը, ամէն տեղ այդ նշանը համակարգուած ձեւով կը տարածուի որպէս զի ժողովուրդը վարժեցնեն իրենց եղեռնագործութեանը :

 

Եթէ այսօր չ'արգելենք, որ դաւադիրները իրականացնեն այս սահմռկեցուցիչ անարգանքը ապրիլի 24 ին, այլևս կուսակցութիւն, եկեղեցի, ազգային ինքնութեան արժանի հայութիւն, որպես այդպիսին, չի մնայ... ու արդէն աստուածային ցասման կ'արժանանք ինչը իրենց սատանայական արարքի հիմնական նպատակն է։

 

Արդեօ՞ք մենք էլ ենք ազգովին տառապում Ալզհայմերի հիւանդութեամբ՝ ինչի խորհրդանիշն է նաև (ի մէջ այլոց) այս ծաղիկը :

 

Բոլոր առողջ եւ նախանձախնդիր հայորդիներն ու կազմակերպութիւններն՝ առաջին հերթին Հայ Առաքելեկան Եկեղեցին՝ պէտք է զօրակոչի անցնեն` փրկելու համար ազգային արժանապատւութիւնն ու ապագան :

 

Երբէք ուշ չէ':

 

Խորէն Քէշիշեան

Փարիզ 5 մարտ 2015

 

Myosotis ծաղկի անուան եւ խորհուրդանշանի ծագումնաբանութիւնը :

 

*   Այս ծաղիկը բազմանշանակ է և հեռու է ժողովրդների մէջ զուտ բանաստեղծական զգացում առաջացնելուց : Ծաղկի անունը յունարենից է` mus (մուկ) et otos (ականջ) բառերից, և չի կարելի ասել, թե քաղաքակիրթ յոյները հիանում էին այդ ծաղկով : Հայերէնում՝ գրաբարի բառապաշարում, չեն հանդիպում ո’չ անմոռուկ, ո’չ էլ մկնականջ բառերը: Հայերէն առաջին բառարանում (Մխիթարեանների կազմած <<Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի>>), կայ մկնականջ  բառը եւ բացակայ է անմոռուկը : Դա նշանակում է որ անմոռուկ բառը աւելի ուշ անգլերէնից կամ գերմարերէնից մտած է հայերէն : Ուրիշ հայերէն համանիշները ցոյց են տալիս որ մեր ազգը բաւական բացացական ընկալում ունեցած է այս ծաղկի մասին՝ Բզրուկ, ալսուս, տզրուկ, անմոռուկ, տզրկախոտ, սամուխ, անճուք (կապիկ), Եղնականջ... Բոլոր դէպքերում այս ծաղիկը ոևէ նմանակութիւն չի ունեցել Հայկական իրականութեան մէջ, եւ անմոռուկ  անուամբ փոխաբերական կամ խորհրդանշական իմաստով երբևէ ներկայացուած չի եղել եւ նրայ մշակութային ստեղծագործութեան մէջ չէ մտել : Myosotis-ի ժաղավրդական անուններից է նաև եւրոպական որոշ լեզուներով կարիճի խոտ անունը` scorpione: Ուրեմն այն շատ հեռու է ռոմանտիկ  պատկերացումից, որն աւելի ուշ շրջանում եկել է գերմանական մի առասպելից : Մի ասպետ Դանուբ գետի ափին զբօսնում էր իր տիկնոջ հետ և յանկարծ կռանում է մի ծաղիկ քաղելու համար, որը myosotis էր, և հաւասարակշռութիւնը կորցնում է իր հագած զրահների պատճառով, ջուրն է ընկնում ու խեղդւում: Վերջին մի ճիգով նա ծաղիկը ցամաք է նետում ու բղաւում է. «Ինձ չմոռանաք»:

 

Ինչպէս տեսնում ենք, այս ծաղիկը բազմիմաստ է և ունի նաև ընդգծուած մահաբեր նշանակութիւն : Ուստի կարելի է արդարացիօրէն մտածել, որ եթէ դա որդեգրուած է մասոնների կողմից, դրա պատճառն այն է, որ նրայ հինգ թերթերը ներկացնում են մասոնական հինգթևանի աստղը եւ իրենց իշխանութիւնը աշխարհի հինգ ցամաքամասերի վրայ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին