ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան ալիքում գրառում է արել.
«Պատկերացնում ե՞ք Արցախում ապրող հայի հոգեվիճակը, երբ լսում է իշխող ուժի ներկայացուցչի հայտարարությունը, որ «120 հազար հայի պետք է զոհաբերեն, որ 3 միլիոնի փրկեն...»։
Մարդը, ով իր երեխային զրկում է նորմալ կյանքից, ապրում շրջափակման մեջ առանց անվտանգության երաշխիքների Ադրբեջանի ագրեսիայի վտանգի տակ, ՀՀ-ից լսում է, որ իրեն պետք է զոհաբերեն... Ես հայտարարության քաղաքական կողմին անդրադառնալու իմաստ չեմ գտնում, չկա էլ քաղաքական կողմ, կա հակամարդկային, հակահայկական ու հակապետական կողմ։
Սա էր փաստորեն իրենց պատկերացրած խաղաղության դարաշրջանը. մի հատվածում ապրողներին զոհաբերեն ակնկալիքով, որ մյուս հատվածում ապրողներին կխնայեն ադրբեջանցիները։ Վաղն էլ նույնը կասեն Սյունիքում, Գեղարքունիքում, միգուցե մի օր էլ Երևանում ապրող հայերի մասին։
Փոխարենը արցախահայերից առավոտից երեկո ներողություն խնդրեք ու շնորհակալություն հայտնեք, որ նման փորձությունների են դիմանում, հանդես եք գալիս այնպիսի տեքստերով, որոնց համար Ալիևը բոլորիդ մի օր անպայման «կպարգևատրի»։
Մի հայտնի խոսք կա, ասում է՝ երբեք մի՛ հանձնվեք, խայտառակվեք մինչև վերջ։ Դա իսկը ՀՀ իշխանության համար է։ Խորհրդարանական ընդդիմությունն էլ, ցավոք, պակասը չի, բայց թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է իր ապազգային ու հակապետական քաղաքականությամբ»։
Դիտեք նաև՝