Հարգելի իմ ընկերներ, կուզեի համառոտ խոսել երեք խնդիրներից, որոնք երկարաժամկետ կամ կարճաժամկետ ինտերվալներում ծառանում են իմ առաջ ու որոշակի անհանգստություն են պատճառում՝ պայմանավորված ձեր՝ ինձ ուղղված հարցերով կամ անուղղակի ակնարկներով: Սենց երկար ու ծանր բաներ մեկ էլ եսիմ երբ եմ գրել, դե պատկերացրեք, որ կարիքը զգացվեց:
1. Արմնյուզը չի փակվելու: Արմնյուզը աստիճանաբար փոխակերպվելու է բոլորովին այլ որակի ու բովանդակության հեռուստաընկերության՝ պայմանավորված պարզապես ներքին կադրային փոխատեղումներով: Նախկին տնօրեն Արտակ Ալեքսանյանն իր պրոֆեսիոնալ թիմով հրավիրվել է ղեկավարելու Արմենիայի Ժամը լրատվականը, վստահաբար թարմ արյունը լուրերին նոր որակ ու թափ կհաղորդի (արդեն հաղորդում է): Արմնյուզը ղեկավարելու է հրավիրվել Հրաչ Քեշիշյանը, որն իր թիմի հետ ծանր ու քրտնաջան աշխատանք է տանում Արմնյուզի նոր բրենդային դեմքը կազմակերպելու ուղղությամբ, հրաշալի մարդիկ է հավաքել իր շուրջը, միասին հրաշալի թիվի են ստեղծելու, համբերատար եղեք: Արմքոմեդին լինելու է, ես այնտեղ՝ հնարավոր է՝ ոչ, պայմանավորված այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
2. Այո, իմ առողջությունը վերջին շրջանում փոքր-ինչ էն չի, դրանով պայմանավորված՝ երբեմն նաև տրամադրությունս: Շատ ցավում եմ, որ դա նկատելի է լինում, բայց վստահ եղեք՝ ես այդքան վատ չեմ, որ ինձ անընդհատ հարցնեք այդ մասին ու հոգատարություն դրսևորեք: Խնդրում եմ ներեք, բայց դա հոգնեցուցիչ է, ու երբեմն նույնիսկ՝ ստորացուցիչ, երբ ստիպված ես լինում բացատրություններ տալ զուտ քաղաքավարությունից ելնելով: Ես կկազդուրվեմ լիարժեք, խոստանում եմ:)
3. Իմ փրոֆայլ նկարի ընտրությունն իմ գործն է՝ տեղավորվում է դա ընդհանուր մեյնսթրիմի մեջ, թե ոչ: Կոնկրետ բանակային նկարի մասով ասեմ, որ ես արդեն մի քանի տարի նույն նկարը այս օրը փոխում դարձնում եմ գլխավոր նկար: Դուր չի՞ գալիս, ձեր ցավն էլ տանեմ, լուռ զզվեք: Ու շնորհավոր գուցե ոչ աշխարհի ամենամարտունակ, բայց ինձ համար աշխարհի ամենակարևոր բանակի օրը:
Ավելի պակասի համար՝ կներեք: