▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Քրիստին՝ ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու և կրկին ընտանիք կազմելու մասին

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցն է երգչուհի Անի Քրիստին, ով շուրջ յոթ տարի է՝ տեղափոխվել է ԱՄՆ մշտական բնակության:

-Անի, արդեն տևական ժամանակ է, ինչ Միացյալ Նահանգներում եք, կարծես վաղուց կարողացել եք հաղթահարել բնակավայրի փոփոխության խնդիրները. իսկապե՞ս հաղթահարված են այդ դժվարությունները:

-Եթե լինեմ անկեղծ, ապա պետք է նշեմ, որ այդ հանգստությունը ինձ տրվեց տարիներ հետո, և եթե ավելի կոնկրետ՝ 3-4 տարի անց միայն: Ես սիրում եմ շրջագայել, բայց ավելի հանգիստ ինձ զգում եմ իմ տանը՝ իմ անկողմնում քնելով: Այդպես էր նաև այստեղ այցիս ժամանակ, բայց հիմա քննությունն արդեն կարծես թե բավականին հաջող տրված է, արդեն ժամանակն է անցնել աշխատանքի, որը ես համարում եմ հետագայում Լոս Անջելեսում իմ պատկերացրած ճիշտ կյանքով ապրելու համար: Այստեղ արդեն ունեմ բազում ձեռքբերումներ, նվաճումներ, ինչու չէ, նաև այդ ճանապարհին հանդիպած դժվարություններ, որոնք Փառք Աստծո արդեն հաղթահարված են: Ասեմ ավելին, եթե նույնիսկ հանդիպեն նորանոր խոչընդոտներ, ես պատրաստ եմ դրանք թե հոգեպես, թե ֆիզիկապես արժանապատվորեն հաղթահարելու, քանի որ արդեն շատ լավ եմ ճանաչում իմ «Ես»-ը:

-Հետաքրքիր է՝ վերջնականապես որոշել եք այլևս մշտական բնակությամբ չվերադառնա՞լ Հայաստան:

-Մենք՝ մահկանացուներս, կարող ենք շատ բաներ արհեստականորեն փոխել, չհարմարվել, բայց ես հավատում եմ «ինչ-որ պետք է լինի, լինելու է» մտքին: Ուստի  միանշանակ ասել դա այդպես է, ես չեմ կարող: Ինչպես ճիշտ կգտնեմ իրավիճակներից դրդված կյանքում, այդպես էլ կվարվեմ: Ես շատ եմ կարոտում հայրենիքս, ես շատ ուրախ, նաև ուսուցողական տարիներ եմ ապրել այդտեղ և հպարտ եմ, որ ես հայ եմ՝ հայ ընտանիքի զավակ:

-Անի, երգչի համար Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ի՞նչ առավելություններ և տարբերություններ կան մասնագիտության մեջ հմտանալու և առավել ակտիվ աշխատելու համար:

-Աշխարհամասը կարևոր չէ, ըստ իս: Եթե դու ձգտումներ ունես հասնելու քո երազանքին, կրթվելու, բարձրունքներ նվաճելու, դրա համար կանես ամեն բան զգալի արդյունքի հասնելու համար: Այո, ես համամիտ եմ, որ Երևանը շատ փոքրիկ դաշտ է, մեր բնագավառում հնրավորինս ընդլայնվելու կամ հաջողության հասնելու համար, որտեղ մեր արտիստները ամեն բան անում են հնրավոր որոշ չափով լայն գործունեություն ծավալելու համար, բայց, իհարկե, այն նույնիսկ համեմատել չես կարող ամերիկյան շոու բիզնեսի հետ: Մենք էլ մեր չափով ունենք տաղանդներ, որոնց, ցավոք, հիմա միայն համերգներում չէ, որ կարող ես տեսնել:

-Հետաքրքիր է՝ Միացյալ Նահանգներ հասե՞լ են արդյոք այն տեղեկությունները, որ այսօր հայկական երգարվեստի գրեթե բոլոր ներկայացուցիչները սրտնեղում են, որ առաջվա շունչն ու ջերմությունը չկա, պատճառաբանելով, որ մարդկանց հոգսերը շատ են, որից էլ երգի նկատմամաբ կորել է հետաքրքրությունը:

-Այո, հասել են այդ տեղեկությունները: Ասեմ ավելին՝ հիմա Հայաստանի մասին ավելի շատ բան գիտեմ, քան այն տարիներին, երբ ապրում էի այդտեղ: Հոգսատար առօրեան կարող է շատ բաներից հոգնեցնել, բայց լավ երաժշտությունից՝ երբեք: Դասական շատ արժեքավոր ստեղծագործություններ կան, որոնք նույնիսկ ստրես են բուժում, կան երգեր, որոնք ժամանցային են: Ես ինքս ունեմ նմնատիպ երգեր իմ երգացանկում: Դա արդեն մարդկային հոգեվիճակից է գալիս, թե այդ պահին, որ ժանրի երաժշտություն է նա նախընտրում: Այնպես որ, այս հարցը միանաշանակ չէ ինձ համար:

-Անի, կպատմե՞ք Ձեր գործունեությունից: Ինչո՞վ եք այժմ զբաղված:

-Հիմա ավելի խմբակային համերգների եմ մասնակցում, իհարկե, ոչ այդքան շատ. այնքան էլ շատ չեմ սիրում լինել եթերներին և համերգներին, ինձ հետևող մարդիկ դա զգացած կլինեն: Ես սիրում եմ դադարներ իմ մասնագիտության ոլորտում: Մարդ չի կարող անընդհատ անել մի բան և չձանձրանալ, ես չեմ հավատում դրան, իսկ եթե անվերապահորեն նվիրվում էլ են, ուրեմն կյանքի ինչ-որ իրավիճակներ տուժում են, որը իմ դեպքում չէի ցանկանա, որ պատահեր:

երջին շրջանում մայրիկի, և առհասարկ ընտանիքի հետ կապված լուսանկարներ եք հաճախ հրապարակում, գուցե Ձեր խոսքերով, աշխարհով մեկ սփռված Ձեր ընտանիքը վերջապես մեկ տեղում հավաքվելու մտադրություն ունի՞:

-Մտադրությունը միշտ էլ եղել է: Հիմա Հայաստանում կեսից ավելի ընտանիքները սոցիալական խնդիրներից ելնելով ունեն այս պրոբլեմը. մեր ընտանիքը ևս տարիներ առաջ բացառություն չեղավ: Իմ կյանքում բոլոր նպատակներիս հասել եմ, որոնց համար պայքարել եմ արդար քրտինքով, մարդկային որակներով, երբևէ չխանգարելով դիմացինին. այս հարցը ևս բացառություն չէ: Այն տարիների ընթացքում երազանքի պես մի բան է դարձել, բայց շատ մոտ է իրականացմանը: Մասնատված ժամանակ բարդ ու դժվար ճանապարհ է անցնում յուրաքանչյուր ընտանիք, բայց հաղթում են նրանք, ովքեր սիրում և հարգում են միմանց: Հուսամ, որ շուտով տրամաբանական հատումը մեկ կետում տեղի կունենա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին