▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգամ մեր դառը իրականության պայմաններում ես ցնցված եմ սրբապղծության այսպիսի դրսևորումներով

Երեկ ինչ որ տմարդիկ պղծել են Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի շիրիմը՝ վրան գրելով «Պարահանդեսն ավարտվեց»: Անգամ մեր դառը իրականության պայմաններում ես ցնցված եմ սրբապղծության ու տականքության այսպիսի դրսևորումներով:
Կարելի է հուզառատ ճառեր գրել պղծողների ու իրանց ծնողների հասցեին, կարելի է հազար հատ կոչ գրել Ոստիկանությանը, որ անպայման փորձեն հայտնաբերել․․․ կարելի է բայց ձևական է ու անօգուտ:
Նման բաների մասին իմանալով, սկսում եմ մտածել, որ մենք իրոք արժանի ենք այն կոտրած տաշտակին, որ հիմա դեմներս է նետված, որովհետև մի բան է աբստրակտ իշխանություններին չսիրել, իսկ մեկ այլ բան է, որ էն մուտանտը/մուտանտները, ովքեր նման բան են արել հաստատ իշխանական բարձր մակարդակ չունեն, հասարակ քաղաքացիներ են, իսկ այն հասարակությունը, որտեղ ծնվում են նման տականքներ առնվազն մահամերձ է:

 

Գրառումը` Ձկան Աչք ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին